ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ, այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ո՛չ, չեմ կարող տալ․ Փաշինյան

Լուրեր

02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին։ Վարչապետի հիմնական ելույթից հետո ֆորումի մասնակիցներին նաև հարց ուղղելու հնարավորություն տրվեց։ «Հայաստանի Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը Փաշինյանին ներկայացրեց չորս քաղաքական ուժերի՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքավեի անելու առաջարկը։ Խզմալյանը նշեց, որ պետք է հնարավորություն տալ, որ ժողովուրդն աջակցի այս գաղափարը: Արձագանքելով առաջարկին՝ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ ինքը չունի հարցի պատասխանը՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին։ Փաշինյանի խոսքով՝ հանրաքվե անելու համար նախ պետք է քարոզարշավ անել, քարոզարշավի ժամանակ էլ քաղաքացիներից հարցեր են հնչելու՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, Եվրամիությունն ուզում է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է։ «Ասելու են՝ Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունն է պատրաստ։ Հիմա հարց՝ Եվրամիությունն ինչքանո՞վ է պատրաստ, այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ո՛չ, չեմ կարող տալ։ Ես ինքս Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հանդես գալով հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ լինել մոտիկ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, ես այդպիսի հայտարարություն չէի անի: Կամ եթե ես նման հայտարարություն անեի այն պայմաններում, որ ՀՀ ժողովուրդը չի աջակցում այդ գաղափարին, ես ՀՀ վարչապետ չէի լինի այդ հայտարարությունից հետո»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը նաև շեշտեց, որ ԵՄ-ում էլ են այսօր պրոցեսներ տեղի ունենում և Հայաստանը պետք է գնահատական տա։ «ԵՄ-ում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն որոշակի հարցեր են բարձրացնում»,- նկատեց կառավարության ղեկավարը։ Հիշեցնենք, որ 2023-ի աշնանը՝ հոկտեմբերի 17-ին, Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի առջև ունեցած ելույթում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Հայաստանը պատրաստ է մոտ գտնվել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր է համարում»։ Ի դեպ, Լատվիա կատարած այցի ընթացքում այդ երկրի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է՝ «Մեր հասարակությունն ունի որոշում՝ լինել ԵՄ մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկում էր հանրաքվեի մասին, որ Հայաստանը դառնա ԵՄ մաս։ Ես կարծում եմ, որ երբևէ մոտ ապագայում մեզ մոտ կլինի այդ հանրաքվեն և վստահ եմ, որ մեր մարդիկ կասեն՝ «այո»»։ Ալեն Սիմոնյանի օգնականը Factor.am-ի հետ զրույցում այսօր պարզաբանել է, որ հնչածն Ալեն Սիմոնյանի անձնական դիրքորոշումն է, ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ քաղաքական որոշում այս պահին չկա։ Հիշեցնենք նաև, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակն» առաջարկում է 4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հայտ ներկայացնելու հարցով։ Այս թեմայի շուրջ նաև խորհրդարանական լսումներ տեղի ունեցան։ Ավելի վաղ Factor TV-ի հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանը «հետաքրքիր և պահանջված» էր գնահատել չորս քաղաքական ուժերի և ՀԿ-ների՝ ԵՄ-ին անդամակցության հանրաքվե անցկացնելու առաջարկը։

Մանրամասները՝ տեսանյութում։