Յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի․ Օ՛Բրայենը Բաքվում՝ ՀՀ-Ֆրանսիա ռազմական համագործակցության մասին

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության իրավունք։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ։ Այս մասին Բաքվում ադրբեջանական լրատվամիջոցների՝ ՀՀ-Ֆրանսիա ռազմական համագործակցության մասին հարցերին ի պատասխան՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։

«Մենք լուրեր ենք լսել Հայաստանի կողմից Ֆրանսիայից զենք գնելու մասին։ Սա նաև ցուցիչ է, որ կողմերի միջև վստահությունը քիչ է։ Եվ դա հասկանալի է, քանի որ մեջտեղում 30 տարվա հակամարտություն կա»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նա նշել է, որ Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, համագործակցությունը, անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիների իրավիճակին։ Ամերիկացի դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն է տեսնում՝ հավելելով, որ «հակամարտության լուծումն արդյունավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար, նաև կունենա տնտեսական օգուտներ»։

«Մենք ուրախ էինք այսօրվա հանդիպումներն անցկացնելու համար։ Ունենք ամուր, արդյունավետ գործընկերություն բազմաթիվ ոլորտներում: Մեր քննարկումների մեծ մասը նվիրված է տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Նախագահ Իլհամ Ալիևի հետ մենք քննարկել ենք մի քանի կոնկրետ հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- ասել է Օ՛Բրայենը՝ նշելով, որ քննարկվել են նաև մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցեր։

Ըստ պաշտոնյայի՝ ԱՄՆ-ը միշտ ուրախ է Վաշինգտոնում հյուրընկալել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները։

«Բայց կան բազմաթիվ ուղիներ, և երկու կողմերն էլ ունեն շատ արդյունավետ անմիջական շփում: Ուզում եմ ընդգծել, որ նրանցից յուրաքանչյուրը դա անում է իր քաղաքացիների համար։ Իսկ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար մենք այս գործընթացին մասնակցում ենք որպես բարեկամ՝ անկախ նրանից, թե ինչ օգնություն ենք ցուցաբերում»,- նշել է Ջեյմս Օ՛Բրայենը։

Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում գործընկերների հանդիպմանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը միջոցառում կանցկացնի ՆԱՏՕ-ի գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ։ Անհամբեր սպասում եմ երկու երկրների մասնակցությանը։ Այնտեղ, ընդհանուր առմամբ, 30 երկիր կլինի»,- նշել է Օ՛Բրայենը։