Նախագահ Ալիևի հետ շատ հստակ ենք՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը․ Ջեյմս Օ՛ Բրայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայենը, ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, անդրադաձել է իր Բաքու կատարելիք այցին։ Հարցին, թե ի՞նչ ուղերձ է նա փոխանցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու հստակեցնելո՞ւ է, որ լինելու են հետևանքներ Հայաստանի նկատմամբ ցանկանացած սպառնալիքների կամ ապագա ագրեսիայի դեպքում, Օ՛ Բրայենը նշել է, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։

«Նախագահ Ալիևի հետ մենք հետ շատ  հստակ ենք՝ եկել է  խաղաղություն հաստատելու ժամանակը։ Սա միայն Ադրբեջանի հարցը չէ, որը հուսով է իրեն կհարգեն, որպես գլոբալ լիդերի, քանի որ նրանք հյուրընկալում են COP29-ը, այլև ամբողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի։ Այս բոլոր երկրները  արտահանում են միայն Չինաստանով կամ Ռուսաստանով։ Որպեսզի նրանք ունենան ելք, պետք է  աշխատեն Ադրբեջանով։ Մեկ երթուղին անցնում է Վրաստանով Սև ծով, սակայն մյուսը՝ պոտենցիալ ավելի մեծը կանցներ Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ պատճառով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ տալու պատերազմին ու սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձը նրանումն է, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»,-ասել է Պետդեպի պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ Իլհամ Ալիևի հետ խոսելու է մարդու իրավունքները հարգելու կարևորության մասին։

«Դա  զրույցի շարունակական թեմա է, ներառյալ պետքարտուղար Բլինքենն է նրա հետ վերջին օրերին խոսել և ես անհամբեր սպասում եմ, որ այդ խոսակցությունը նույնպես կշարունակվի»,-ասել է Օ՛ Բրայենը։

Պետդեպը նախօրեին հայտնել էր, որ  Օ՛ Բրայենը հունիսի 27-29-ը կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաք։ Բաքվում նա հանդիպելու է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևին, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ ընդգծելու ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում առաջընթացը և ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Նշվում է, որ Օ՛Բրայենը նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ կրկնելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին հավատարիմ մնալու հրատապությունը:

Էմմա Չոբանյան