Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իր զեկույցում պատգամավորն ասել է.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ տարբեր դերակատարների ներգրավվածությամբ: Հատկապես հատկանշական է Ուկրաինայի գլխավոր դատախազի ներկայացրած տեղեկատվությունն Ուկրաինայում պատմամշակութային հուշարձանների ավերման վերաբերյալ:

Պատմամշակութային հուշարձանների պահպանությունը հավասարապես մեր բոլորի պատասխանատվությունն է` անկախ հուշարձանի մշակութային կամ ազգային պատկանելությունից, որովհետեւ խոսքը համաշխարհային պատմության պահպանման մասին է:

Անխոս, պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում` պատմության կեղծման հետագա հնարավորությամբ: Ցավով պետք է նշեմ, որ նման դեպքեր տեղի են ունեցել նաեւ Հարավային Կովկասում: 2020 թվականին մենք 2 անգամ ականատես եղանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ավերմանը:

Եվգենյան անդրադարձել է Բելառուսում, Ուկրաինայում ու Հարավային Կովկասում պատմամշակութային հուշարձանների ավերման դեպքերին պատերազմների ժամանակ: Ես ուզում եմ նախ մի պարզաբանում անել բոլոր գործընկերների համար, քանի որ համարում եմ` Հայաստանում մուսուլմանական մզկիթների պահպանությունը պետության պարտականությունն է, եւ այս առումով, երբ նշվում է մզկիթների ավերման մասին, պետք է ասեմ, որ Երեւանում` քաղաքի սրտում, ամենամեծ իրանական մզկիթն է տեղակայված, որը վերանորոգվել եւ գտնվում է պետական պահպանության ներքո: Հաջորդ մզկիթը, որին ակնարկ է արվել քննարկումների ժամանակ, Կոնդի մզկիթն է: Ուզում եմ տեղեկացնել, որ Կոնդ թաղամասում գոյություն ունի երկու եկեղեցական կոթող. մեկը մզկիթն է, մյուսը` քրիստոնեական մատուռը: Երկուսն էլ այս պահին գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Պետությունը դրանք հաշվառել է պետռեգիստրում եւ ամեն տարի լուսանկարում է` թույլ չտալու, որ դրանք որեւէ վնասի ենթարկվեն:

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նաեւ Խորհրդային Միության կողմից ինքնության վերացման ձեւերից մեկին: Խոսքը Երեւանի կենտրոնում Պողոս-Պետրոս եկեղեցու քանդմանը եւ դրա տեղում կինոթատրոն կառուցելու ԽՍՀՄ որոշման մասին է: Ուշագրավ է, որ եկեղեցու փոխարեն կառուցված կինոթատրոնի անունը «Մոսկվա» է: Սա ընդհանուր զեկույցի տրամաբանությամբ ցույց է տալիս ԽՍՀՄ կողմից վարվող մշակութային ինքնության ջնջման մեկ օրինակ: Ես բերել եմ ինձ հետ լուսանկարներ, որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ կոնտեքստի մասին ենք խոսում, երբ բարձրաձայնում ենք 80-ականների վերջում եւ 90-ականների սկզբում սոցիալական վիճակով պայմանավորված կոթողների ձեւափոխման մասին»: