ՀՀ պետական պարտքը հատել է 12 մլրդ դոլարի շեմը․ Կառավարությունը «պարտք է վերցնում քաղաքացիներից»

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Հայաստանի պետական պարտքը հատել է 12 մլրդ դոլարի շեմը։ Այս մասին Factor.am տեղեկանում է ՀՀ Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։

Այս տարվա մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 12 մլրդ 102,8 մլն դոլար։ 2023 թվականի վերջին ՀՀ պետական պարտքը 11․8 մլրդ դոլար է եղել։ Այսինքն՝ ՀՀ պետական պարտքը 5 ամսում աճել է շուրջ 300 մլն դոլարով կամ 2,5 %-ով։

ՀՀ Կառավարության պարտքը կազմում է 11 մլրդ 577 մլն դոլար, Կենտրոնական բանկինը՝ 525․2 մլն դոլար։

Կառավարության պարտքի 5 մլրդ 766 մլն դոլարը արտաքին պարտքն է, 5 մլրդ 811 մլն-ը ներքին պարտքը։

Նշենք, որ տարեսկզբի համեմատ ՀՀ Կառավարության արտաքին պարտքը նվազել է՝ 5 մլրդ 901,6 մլն դոլարից հասնելով 5 մլրդ 766 մլն դոլարի, իսկ ներքին պարտքն աճել՝ 5 մլրդ 501 մլն դոլարից հասնելով 5 մլրդ 581 մլն դոլարի։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ տարեսկզբի համեմատ շուրջ 300 մլն դոլարի պարտքի ավելացումը տեղի է ունեցել ներքին պարտքի աճի հաշվին։

Մասնավորապես աճել են ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերը՝ տարեսկզբի 4 մլրդ 966 մլն դոլարից հասնելով 5 մլրդ 251,2 մլն դոլարի։

Այլ կերպ ասած՝ Կառավարությունը նախընտրում է պարտք անել Հայաստանի քաղաքացիներից, քան արտաքին աղբյուրներից։

Անժելա Պողոսյան