Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել Լոնդոնի բանտից․նա գործարքի կգնա ԱՄՆ իշխանությունների հետ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստվում է գործարք կնքել ամերիկյան արդարադատության հետ․ նա իրեն մեղավոր կճանաչի ռազմական գաղտնիքները բացահայտելու մեջ և ազատ կարձակվի։ Այս մասին  ասվում է հրապարակված դատական ​​փաստաթղթերում։ Նա արդեն ազատ է արձակվել Լոնդոնի բանտից և լքել Մեծ Բրիտանիան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ջուլիան Ասանժն ազատության մեջ է։ Նա հունիսի 24-ի առավոտյան դուրս է եկել Բելմարշի խիստ ռեժիմի բանտից՝ այնտեղ անցկացնելով 1901 օր։ Լոնդոնի բաձր դատարանը նրան գրավով ազատ է արձակել, նա մեկնել է Սթենսթեդ օդանավակայան, որտեղ նստել է ինքնաթիռ և հեռացել Մեծ Բրիտանիայից»,- գրել են Ասանժի գործընկերները WikiLeaks X-ի էջում։ Նրա մեկնումից կադեր են հրապարակվել։

Գործարքը հնարավոր է դարձել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ երկարատև բանակցություններից հետո, ընթացակարգը դեռ պաշտոնապես ավարտված չէ։

Ասանժին տեղափոխող ինքնաթիռը սկզբում վայրէջք կկատարի Բանգկոկում՝ լիցքավորման համար, այնուհետև կուղևորվի Հյուսիսային Մարիանյան ԱՄՆ կղզիների տարածք, որտեղ չորեքշաբթի օրը՝ հունիսի 26-ին, նախատեսված է դատական ​​նիստը։

Ըստ գործարքի՝ Ասանժին մեղադրանք է առաջադրվելու ազգային պաշտպանության մասին տեղեկություններ ստանալու և հրապարակելու մեջ: Սպասվում է, որ Ասանժը կդատապարտվի 62 ամսվա ազատազրկման, հաշվի առնելով որ նա 5 տարի արդեն անցկացրել է բրիտանական բանտում՝ նա վճռից հետո ազատ կարձակվի և կկարողանա վերադառնալ իր հայրենիք՝ Ավստրալիա։

WikiLeaks-ի հիմնադիրին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել 18 կետով, հիմնականում՝ լրտեսության մասին օրենքի համաձայն՝ կապված Աֆղանստանի և Իրաքի պատերազմների հետ կապված գաղտնի ռազմական փաստաթղթերի և դիվանագիտական ​​հեռագրերի հրապարակման հետ:

Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, ՀԴԲ-ի և ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչները դեմ են արտահայտվել ցանկացած գործարքի, որը չի ներառում Ասանժի կողմից իր մեղքն ընդունելը քրեական հանցագործության մեջ։

WikiLeaks-ի հիմնադիրը յոթ տարի անցկացրել էր Էկվադորի դեսպանատանն այն բանից հետո, երբ 2012 թվականին երկրի իշխանությունները նրան ապաստան և քաղաքացիություն էին տվել:

2019 թվականին Ասանժը վտարվեց դեսպանատնից՝ ապաստանի պայմանները խախտելու հիմնավորմամբ և զրկվեց Էկվադորի քաղաքացիությունից։ Բրիտանական իշխանությունները ձերբակալեցին Ասանժին և տեղափոխեցին խիստ ռեժիմի Բելմարշ բանտ, որից հետո սկսվեց նրան ԱՄՆ արտահանձնելու գործով դատավարությունը։