Զարեհ Սինանյանը 37 հազար դոլար է ծախսել հանգստի վրա․ ինչ է հայտարարագրել Սփյուռքի հանձնակատարը

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

ՀՀ վարչապետին կից Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի տարեկան եկամուտն աճել է շուրջ 2,8 մլն դրամով։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած 2023 թվականի հայտարարագրից։ Սինանյանի եկամտի միակ աղբյուրը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է՝ 1 տարում շուրջ 17 մլն դրամ՝ նախորդ տարվա 14,2 մլն դրամի փոխարեն։

Սինանյանը Երևանի կենտրոնում կնոջ՝ Լորի Սինանյանի հետ համատեղ սեփականության 1 բնակարան ունի, որը ձեռք է բերել 2021 թվականին։

Նա «Նեյշնլ Լայֆ Գրուպ» ընկերությունում արժեթղթեր ունի 123 հազար դոլարի և 140 հազար դոլարի։ Նույն ընկերությունում արժեթղթեր ունի նաև նրա կինը՝ 2 մասով՝ յուրաքանչյուրը 212 հազարական դոլար։

Սինանյանի բանկային հաշիվներին ընդհանուր առմամբ շուրջ 110 հազար դոլար և շուրջ 6 մլն դրամ ունի, 32 հազար դոլար էլ կանխիկ գումար։

Զարեհ Սինանյանը տարվա ընթացքում հանգստի համար ծախսել է շուրջ 37 հազար դոլար, շուրջ 8,6 մլն դրամ էլ ծախսել է ուսման կամ այլ դասընթացների համար։

Նրա կինը՝ Լորի Սինանյանը, արտերկրի քաղաքացի է, իրավաբան, սակայն չի նշվում, թե որտեղ է աշխատում։ Նա 2021 թվականին միանձնյա սեփականության 2 ավտոկայանատեղի է ձեռք բերել Երևանի կենտրոնում։

Լորի Սինանյանը վարում է 2019 թվականի արտադրության HONDA մակնիշի մեքենա, որը գնել է նույն տարում։ Նա բանկում 2 ավանդ ունի՝ 16 հազար դոլար և 20 հազար եվրո։ Որպես կանխիկ 44 հազար դոլար գումար է հայտարարագրել տարեվերջի դրությամբ, բանկային 16 հաշիվներին շուրջ 500 հազար դոլար, 25 մլն դրամ և 247 եվրո ունի։

Անժելա Պողոսյան