Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ֆոնին նախագահականը ժամում 81 նվազագույն աշխատավարձի գումար է ծախսում

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Մինչ Թուրքիայում հասարակության լայն շերտերը պայքարում են սոցիալական խնդիրների դեմ պայքարելու և ծայրը ծայրին հասցնելու համար, նախագահականի ծախսերն օրեցօր ավելանում են, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի նախագահական պալատի ծախսերը հունվար-մայիս ամիսներին հասել են 4,984 միլիարդ թուրքական լիրայի (151,7 միլիոն դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 227 տոկոսով։ 2023 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում ծախսերը կազմել են 1,523 միլիարդ լիրա (64,15 միլիոն դոլար):

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զբաղեցրած նախագահական պալատի միջին ամսական ծախսը նույն ժամանակահատվածում կազմել է 996,9 մլն լիրա։ Սա համապատասխանում է մոտավորապես 33,2 մլն լիրա օրական ծախսին և 1,385 մլն լիրա ժամային ծախսին։ Այսինքն՝ պալատի ծախսերը հասել են ժամում 81 նվազագույն աշխատավարձի (17,002 լիրա) չափի։

Անցյալ ամիս կառավարությունը հայտարարել է լայնածավալ «խնայողական միջոցների» մասին՝ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, մասնավորապես, քաղաքացիական ծառայողների որոշ իրավունքների կրճատման միջոցով: Միևնույն ժամանակ, հայտարարվել է, որ 2024 թվականի համար նվազագույն աշխատավարձը չի բարձրանա՝ չնայած ավելացող գնաճին։

Անցյալ տարի նախագահական պալատի մեկ ժամի ծախսը 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է նվազագույն 50 աշխատավարձի չափով։ 2024 թվականին նախագահականի համար բյուջեի ընդհանուր հատկացումը սահմանվել է 12,283 միլիարդ լիրա, սակայն նախորդ տարիներից տեղափոխված կամ փոխանցված միջոցների հաշվին ընդհանուր բյուջեն աճել է մինչև 15,953 միլիարդ լիրայի։

Հավելենք նաև, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ֆոնին նախատեսվում է խորհրդարանում քննարկել հարկային նոր փոփոխությունները, որոնք կազդեն ամեն ինչի վրա՝ անշարժ գույքից մինչև կրիպտոարժույթի առևտուր։

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) կողմից պատրաստված զեկույցի համաձայն՝ այս տարի բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 6,4 տոկոսը՝ դառնալով Էրդողանի իշխանության 20 տարիների ամենամեծ բյուջետային դեֆիցիտը։ Ֆինանսների նախարարությունը պատրաստվում է կրճատել այս ռեկորդային դեֆիցիտը՝ ծայրահեղ հարկեր սահմանելով:

Էմմա Չոբանյան