Վտանգավոր շերտ եմ տեսնում, որ պետք է հասկանալ Ադրբեջանին, չմեղադրել․ քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ, և սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք»,- այս մասին Հանքավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի այս հայտարարությունը երկու շերտ ունի․ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ իրավահավասար, խաղաղ գոյակցության հարաբերություններ ունենալ։
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը բացահայտ ցանկանում է Հայաստանը «կիսապետություն» դարձնել՝ այդպիսով իր գերակայությունն ապահովելով տարածաշրջանում։

Արմեն Հովհաննիսյանը Փաշինյանի ասածներում վտանգներ է տեսնում։

«Ասածի մեջ հետևյալ վտանգավոր շերտն եմ տեսնում, որ պետք է հասկանալ Ադրբեջանին, պետք չէ նրան մեղադրել այդ պահվածքի համար, որովհետև դրանում Հայաստանի Հանրապետությունն է մեղավոր, որովհետև իրենց հետ մենք այդպես ենք վարվել 30 տարի, չենք թողել ապրեն։ Պարզվում է՝ չապրած երկիրը միլիոնավոր դոլարների նավթ է վաճառել, զենք է առել, բանակ զարգացրել, որ լուծի Արցախի հարցն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում էթնիկ զտումը»,- նկատեց նա։

Արմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ այս կերպ Փաշինյանը նախապես արդարացնում է «այն անվերջանալի զիջումները, որոնց գնում է Հայաստանը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Մանյա Պողոսյան