Դիմակավորված ոստիկանները մտել են Արցախի ներկայացուցչություն և առգրավել Սամվել Շահրամանյանի ծառայողական ավտոմեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Քիչ առաջ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության դիմակավորված աշխատակիցները կոտրեցին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի երկաթյա դարպասները և մուտք գործեցին շենք։ Հատուկ ծառայության աշխատակիցները շենքի տարածքում գտնվող Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան կապարակնքեցին և առգրավեցին։

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննիսյանը լրագրողներին փոխանցեց, որ մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք՝ նախաքննական գործի շրջանակներում քննչական գործողություններ իրականացնելու համար։

«Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող, նախաքննական գաղտնիք է»,- նշեց Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ ոստիկանների գործողություներն իրավաչափ են:

Փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց առգրավման կամ քննչական գործողություններ իրականացնելու մասին որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել. «Ոչ մի թուղթ չեն ներկայացրել Արցախի ներկայացուցչություն ներխուժելու համար, ո՛չ բռնի ուժ կիրառելու և մեքենաներով դարպասները ջարդելու որոշում են ցուցադրել, ո՛չ դրա վերաբերյալ արձանագրություն են կազմել, ՛ոչ դատարանի որոշում են ցուցադրել։ Ընդամենը քննիչը ներկայանալով մուտք է գործել շենք, ինչից հետո դարպասները ջարդելով մտել ու առգրավել են նախագահին սպասարկող մեքենան։ Ստացվում է, խաբելով մուտք են գործել»,- նշեց Երիցյանը։

Փաստաբանի խոսքով՝ մինչև դարպասների կոտրելը, ինքը խնդրել է մի քանի րոպե սպասել, որ կարողանա ներկայանալ և տեսնել որոշումները, սակայն ուժ գործադրելով, մտել են շենք. «Քանի դեռ մենք այդ որոշումները չենք տեսել, նրանց գործողություններն իրավաչափ չեն եղել»,- հայտարարեց Երիցյանը։

ՔԿ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ դեռևս 2024 թ․ փետրվարին ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով քննիչի կողմից կայացվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում։

Factor.am-ի տեղեկություններով Շահրամանյանի մեքենան առգրավվել է ամիսներ առաջ նրա օգնական Աշոտ Դանիելյանի մոտ թմրանյութ պահելու և իրացնելու մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել և իր իսկ մեքենայով տարել են ոստիկանության բաժանմունք։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա մոտ թմրամիջոց չի հայտնաբերվել, Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, սակայն նախաձեռնված վարույթը դեռ շարունակվում է, ինչի շրջանակներում այսօր առգրավվել և քննչական գործողությունների է տարվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։