Ցանկացա գնալ Կիրանց՝ տեսնելու փշալարերով ցանկապատը․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Ցանկացա գնալ Կիրանց՝ հանդիպելու այնտեղի ժողովրդի հետ, հասկանալու իրավիճակը և գնահատելու՝ ինչ է տեղի ունենում, այս մասին նախքան Երևանից Կիրանց մեկնելը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նրա խոսքով՝ ուզում են տեսնել իշխանության կողմից ցուցադրված հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անցկացված փշալարերով ցանկապատը։

«Մինչև օրս նկարված տեսանյութերում, լուսանկարներում այդ փշալարերով ցանկապատը չկա։ Ասում են՝ Ոսկեպարում է, գնանք, տեսնենք մեր աչքերով ու համոզվենք՝ կա, թե չկա»,- հավելեց նա։

Նշենք, որ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասել էր, որ պայքարի վերադասավորման փուլ են մտում, մարզեր են այցելելու, բայց հրապարակը չեն լքելու։

Հիշեցնենք նաև, որ Սյունիք այցելության ժամանակ Փաշինյանը բնակիչներին տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են կառուցվում։