Ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, էլեկտրական սյուներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր, փակվել ճանապարհներ․ ՆԳՆ ՓԾ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, էլեկտրական սյուներ, թուլացել և կախվել են էլեկտրական մալուխներ, մետաղյա թիթեղներ, տապալվել են ծառեր, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, փակվել ավտոճանապարհներ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների, սյուների ամրացման, ապամոնտաժման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ․ ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են։

***
Հունիսի 20-ին, ժամը 18:12-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող ավտոճանապարհին ծառի ճյուղը պոկվել և ընկել է երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել են երկու ծառ և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:
***
Հունիսի 20-ին, ժամը 18:06-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղի սկզբնամասում ծառեր են պոկվել և ընկել ավտոճանապարհին՝ երկկողմանի փակելով այն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են երկու ընկուզենի. երթևեկությունը վերականգնվել է:
***
Հունիսի 20-ին, ժամը 17:08-ին և 18:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Գյուլագարակ-Ստեփանավան և Լոռի Բերդ-Լեջան ավտոճանապարհներին ուժեղ քամուց ծառեր են ընկել երթևեկելի հատված՝ փակելով ճանապարհները:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:
Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել երթևեկելի հատվածից. ավտոճանապարհներին երթևեկությունը վերականգնվել է։