Շոկային վիճակում էի․ միգուցե, նռնակի տեսքը ծանոթ լիներ, չվերցնեի․ ձեռքը վնասած քաղաքացին մանրամասներ է պատմել

Լուրեր

04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:52
ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը
04.06.2026 | 19:41
Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:31
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքն Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 19:26
Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 12-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով աջ ձեռքի դաստակը վնասած Եսայի Քարամյանը դեռ շարունակում է բուժումը։ Քարամյանը Factor.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց միջադեպից։

Եսայի Քարամյանի խոսքով՝ երբ ԱԺ-ի մոտ իրավիճակը սրվել է և ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետել, ինքը Բաղրամյան փողոցում է եղել, ոչ թե այն հատվածում, որտեղ պայթյունն է եղել։

«Երբ սկսեցին լուսաձայնային նռնակներ կիրառել, ես նկատեցի, որ դա մարդկանց մեջ են գցում, որոնց ոտքերի տակ են պայթում։ Մարդկանց էս իմ ինչ քանակություն չկար, իմ գնահատականով,  մոտ 15-20 հոգի էր։ Սկսեցին բառիս բուն իմաստով ռմբակոծել։ Մարդկանց գոռոցներ լսվեց, ենթադրեցի՝  վիրավորներ կան, փորձել եմ ընդամենն առաջանալ և հասկանալ՝ կարող եմ ինչ- որ մեկին օգնել, թե՝ ոչ։ Ինձանից շատ մոտ հեռավորության վրա մի քանի նռակներ պայթեցին։ Շոկային վիճակ էր․ կանգնած ես ու չես հասկանում՝ ինչ է կատարվում, ինչու ես այստեղ։ Այդ պահին այդքան էլ ադեկվատ չէի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Եսայի Քարամյանը պատմեց, որ ոստիկանների կողմից նետված նռնակն իր ձեռքում է պայթել, բայց հերքում է, թե ոստիկանների ուղղությամբ է փորձել հետ շպրտել։

«Նռնակն ընկել է իմ ձախ ոտքի թաթի մոտ, կռացել, վերցրել եմ, բայց չեմ գիտակցել, թե՝ ինչ եմ անում։ Ես չէի հասկանում ընդհանրապես որտեղ եմ, ինչ է կատարվում։ Տպավորություն էր՝ երազում եմ, այդպիսի շոկային վիճակ էր։ Մինչև այդ դեպքը, ես լուսաձայնային նռնակ նույնիսկ նկարով չեմ տեսել, չգիտեմ՝ ինչ տեսք ունի, միգուցե, եթե տեսքը ծանոթ լիներ, ձեռք չտայի։ Ենթադրում եմ, այդ պահին վտանգ չեմ զգացել,  էդ խառը, կիսաշշմած վիճակում, դրա համար եմ վերցրել։ Հիմարություն է ասել, որ վերցրել եմ ինչ-որ մեկի վրա շպրտել։ Որևէ մարդու ուղղությամբ նետելու ոչ ցանկություն է եղել, ոչ մտադրություն, այդ պահին բնազդաբար են եղել գործողությունները»,- ասաց նա։

Դեպքի հաջորդ օրը նռնակի պայթյունից տուժած քաղաքացու առողջական վիճակից խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքերի մատներից երեքը հեռացվել են, ինչի համար ցավում եմ, բայց նաև տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքը գետնից վերցրել է ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է, և որը պայթել է նրա ձեռքի մեջ»,- ասել էր վարչապետը։

Եսայի Քարամյանը Փաշինյանի այն հայտարարությունը, թե իր երեք մատներն են միայն վնասվել, շահարկում է որակում։

«Տեսանյութում էլ երևում է, որ ամբողջ դաստակը ջնջխված է՝ վարդի պես բացված։  Այս պահին երկու մատը՝ ճկույթի և միջնամատի հետ կա, բայց շատ վատ վիճակում են, մի կերպ կտորներով հավաքել են բժիշկները։ Մատների հետագա աշխատանքը շատ խիստ կասկածի տակ է, մատները դժվար հետո կարողանան լիարժեք աշխատել:  Մնացած երեք մատները՝ ճկույթից և մատնեմատից բացի, ոչ միան  արմատից են կտրված, այլև՝ ափի կեսը ընդհանրապես գոյություն չունի։ Իսկ բութ մատն իր հիմքով արմատից կտրված է եղել, բժիշկներն ինչ- որ կերպ, շյուղերով  հավաքել են։ Կարելի է ասել՝ աջ ձեռքի դաստակը համարյա գոյություն չունի»,- ներկայացրեց ոստիկանության նետած նռնակից տուծած քաղաքացին։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝  կառավարության և վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր նաև Փաշինյանը։ Բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը լարվել էր և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով 101 տուժած քաղաքացի ու ոստիկան կա։  Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։ Եսայի Քարամյանը հայտնեց, որ ինքն այդ գործով ներգրավված է որպես վկա։

Նա նաև նշեց, որ դեպքից ութ օր անց Առողջապահության նախարարի տեղակալն է ցանկություն հայտնել իրեն տեսակցելու։ Նա, սակայն,  փոխնախարարի հետ տեսակցելու անհրաժեշտություն չի տեսնում։ Դեպքից մեկ օր անց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է  հեռախոսազրույց է ունեցել ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։

Մանյա Պողոսյան