Շուրջ 500 մլն դրամ՝ 200 հազար հատ մանրաձկան համար․ որքանով է արդյունավետ Սևանում իշխանի պաշարների վերականգնման ծրագիրը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Կառավարությունը Սևանի ձկնապաշարների լրացման նպատակով պարբերաբար լիճ է բաց թողնում իշխանի մանրաձուկ։ Այս տարվա համար նախատեսված 200 հազար հատ իշխանի մանրաձկան քանակից արդեն 87300 հատ բաց է թողնվել Սևանա լիճ, այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Շրջակա միջավայրի նախարարությունից։ 200 հազար մանրաձկան համար պետությունը 495 մլն 700 հազար դրամ է տրամադրել, ստացվում է՝ մեկ մանրաձուկն արժեցել է 2 478,5 դրամ։

Ըստ նախարարության տրամադրած տվյալների՝ 2022 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել 15577 հատ մանրաձուկ, որից 163000 հատը գեղարքունի տեսակի, իսկ 15577-ը՝ ամառային։

Վիճակագրությունից պարզ է դառնում, որ հաջորդ տարի իշխանի մանրաձկան բաց թողնման ծավալներն ավելացել են․ 2023-ին 231732 հատ գեղարքունի տեսակի իշխանի մանրաձուկ է լցվել Սևան, թե ամառային տեսակի իշխանի քանի մանրաձուկ է բաց թողնվել՝ հարցման պատասխանում չի նշվում։

ՇՄՆ-ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ վերջին երեք տարվա ընթացքում 497609 հատ իշխանի մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ։ Կառավարությունը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման համար 2022 թվականին հատկացրել է 300 մլն դրամ, 2023-ին և 2024-ին՝ 495-ական մլն դրամ։

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ գումարները տրամադրվում են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության
զարգացման հիմնադրամին» Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակների մայրական ու փոխարինող կազմի ստեղծման, պահպանման և դրանից ստացված մանրաձկան աճեցման և բացթողնման նպատակով:

Նախարարությունից այդպես էլ չեն հստակեցրել, թե որքան գումար է ծախսվում իշխանի մեկ մանրաձուկ գնելու համար, և ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկվում՝ ամեն տարի ինչքան մանրաձուկ է անհրաժեշտ բաց թողնել լիճ՝ իշխանի պաշարների վերականգնման համար։ ՇՄՆ-ն հորդորել է այս հարցերի պատասխանները ստանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության
զարգացման հիմնադրամ»-ից։

Նշենք, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը ստեղծվել է 2013 թվականին կառավարության որոշմամբ։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) հիմնադրամի գործադիր տնօրենը Դավիթ Շանոյանն է։

Ի դեպ, մեր գրավոր հարցմանն ի պատասխան նաև հայտնել են, որ լիճ իշխանի մանրաձկան բացթողնման համար գնման մրցույթ չի հայտարարվում։

 

Մանյա Պողոսյան