Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված շուրջ 439 միլիոն ՀՀ դրամի վնասը

Լուրեր

06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի համայնքերից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս. Բ.-ն, տեղեկացված լինելով տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ. Ղ.-ի կողմից նույն մարզի Շահումյան համայնքում գտնվող և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առանց համապատասխան թույլտվության 265961,82 քմ մակերեսով ջերմոցային համալիր կառուցելու մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Դ. Ղ.-ի դրդմամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Դ. Ղ.-ն մեկ այլ ընկերության տնօրեն Ա. Բ.-ի օժանդակությամբ համայնքապետին ներկայացրել է վերը նշված հողամասերը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի ղեկավար Ս. Բ.-ն, խախտելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, վերը նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամ վճարը համայնքի բյուջե մուծելու վերաբերյալ հողամասի սեփականատեր Դ. Ղ.-ին առաջարկություն ներկայացնելու փոխարեն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրած որոշմամբ ՍՊ ընկերությանը թույլատրել է վերը նշված հողամասերում իրականացնել ջերմոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Այնուհետև, հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 23-ին Ս. Բ.-ն դարձյալ կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ ջերմոցային համալիրը շահագործման պատրաստ լինելու մասին ավարտական ակտը՝ այդ կերպ հիմքեր ստեղծելով առանց համապատասխան վճարի օրինականացնել նշված ինքնակամ շինությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերով՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամը չի մուտքագրվել համայնքապետարանի բյուջե:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ վերը նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող ջերմոցային տնտեսության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձը ՍՊԸ-ի տնօրենի դրդմամբ, 2021 թվականի օգոստոսի 20-ին կազմել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կեղծ ակտ այն մասին, որ 12.12.2018 թվականին ընկերությանը տրված ջերմոցային համալիր կառուցելու շինթույլտվության հիման վրա իրականացվող աշխատանքները սկսվել են 21.01.2019 թվականին և ավարտվել՝ 30.09.2019 թվականին, այնինչ նախաքննությամբ հիմնավորվել է, որ տվյալ ջերմոցային համալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են դեռևս 2018 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում:

Նախաքննության ընթացքում ՍՊԸ տնօրեն Դ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի ղեկավար Ս. Բ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/:

2024 թվականի հունիսի 11-ին մեղադրյալ Դ. Ղ.-ի կողմից ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 439 միլիոն ՀՀ դրամը:

2024 թվականի հունիսի 17-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին հիշյալ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու և գործուն զղջալու հիմքով դադարեցնելու մասին, որոնք բավարարվել են: