Կարտոֆիլի փչացած սերմացուն ֆերմերները թափել են, ցանքն էլ` քիչ արել

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ Գեղարքունիքի մարզում ֆերմերները պարկերով կարտոֆիլ են թափել դաշտերում։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ ոչ թե չիրացված բերքն են ֆերմերները թափել, այլ՝ պահեստներում մնացած ոչ պիտանի սերմացուն։

«Ոչ թե սերմացուն է մնացել չի վաճառվել և փչացել է, այլ մարդիկ պահեսներում մնացած սերմացուն ջոկել են, փչացածն առանձնացնում են նորմալից, դա այդ մասն է, որը ջոկել են և թափել»,- պնդեց մարզպետը։ Թե որքան կարտոֆիլի սերմացու է փչացել, մարզպետն ասաց՝ չգիտի, բայց վստահ է՝ ծավալը մեծ չէ։

Մինչև ցանելու համար ոչ պիտանի կարտոֆիլի սերմացուն թափելը, մարզում դեռ գարնանից գյուղացիներն ահազանգում էին, որ կարտոֆիլն ու կաղամբը պահեստներում են մնացել, վաճառել չեն կարողանում։

Գարնան սկզբին՝ մարտի 6-ին, բերքի չիրացման հարցով Զոլաքար գյուղի բնակիչները փակել էին Մարտունի-Երևան ճանապարհը՝ պահանջելով լուծել իրենց մշակած կաղամբի և կարտոֆիլի իրացման խնդիրները։

Բողոքի ակցիայից 3 ամիս անց վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը հավաստիացնում է՝ բերքի ամբողջ քանակությունը սպառել են, հիմա այդ հարցով որևէ խնդիր չունեն։ Համացանցում հայտնված տեսանյութի վերաբերյալ էլ ասում է՝ ցրտահարված, ցանքսի համար ոչ պիտանի սերմն են գյուղացիները դեն նետել։

«Մայիսին արդեն կարտոֆիլի պահանջարկ կար, բայց չունեինք։ Ցույցերից հետո մոտ 200 տոննա կարտոֆիլ է իրացվել․ կեսը Վրաստան է արտահանվել, մի մասը Ռուսաստան է տարվել, մնացածներն էլ տեղում ենք վաճառել»,- մանրամասնեց նա։

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Զոլաքարի բնակիչների բարձրաձայնած խնդրին, նախ ասել էր, թե գյուղացիները գյուղմթերքը պահել են, որ թանկ վաճառեն։ Նախարարը նաև հայտնել էր, որ պահեստներում մնացած բերքի հարցով խորհրդակցություն են անցկացնում։ Մինչդեռ Զոլաքարի վարչական ղեկավարը հակադարձում է՝ թանկ չեն վաճառել կարտոֆիլը, մեծածախ գինը 50 դրամ է եղել։

Նորակերտի վարչական ղեավար Գերասիմ Սարգսյանն էլ իր հերթին փաստեց, որ թեև ցածր արժեքով, բայց կարողացել են ստացած բերքը գարնան ամբողջությամբ սպառել։

Նրա խոսքով՝ կարտոֆիլի արժեքը ցածր էր, քանի որ բերքն էր շատ։ Ի դեպ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, կատոֆիլը մեկ տարում էժանացել է 20,1 տոկոսով։

Այս տարի, սակայն, Զոլաքարում պատկերն այլ կլինի։ Նախորդ տարվա 100 հեկտարի փոխարեն այստեղ կարտոֆիլի ցանքատարածությունները 80 հեկտարը կզբաղեցնեն։ Իրացման խնդրի առաջ հայտնված զոլաքարցիները որոշել են կարտոֆիլը հացահատկով փոխարինել։

«Կարտոֆիլ ցանելն ավելի ձեռնատու է, բայց որ իրացում չի եղել, մարդիկ հիասթափվել են, քիչ են ցանել, իսկ ցորենը չփչացող է, կարող են օգտագործել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Գեղարքունիքի մարզպետի փոխանցած տվյալներով՝ նախորդ տարի ամբողջ մարզում 6533 հեկտար կարտոֆիլ են ցանել, այս տարի ցանքատարուծությունները կրճատվել են՝ հասնելով 5880-ի։

Կարեն Սարգսյանը, սակայն մատնանշեց, որ ցանքատարածությունների կրճատումը որևէ խնդրով պայմանավորված չէ, պարզապես ամեն տարի ֆերմերները ցանքաշրջանառություն են կատարում՝ մի մշակաբույսը փոխարինելով մյուսով։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելիս խոսել էր կարտոֆիլի իրացման հետ կապված խնդրից։ Նա նշել էր, որ ֆերմերները կիլոգրամը 40 դրամով են կարտոֆիլը վաճառել։ Պապոյանը նաև մտավախություն էր հայտնել, թե գյուղացիները կարտոֆիլ չեն ցանի և գինը 400-ի կհասնի։

Տեղեկացնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2022 թվականին Հայաստանից արտահանվել է 729 տոննա կարտոֆիլ, իսկ 2023 թ-ին` ընդամենը 10 տոննա։ Կարտոֆիլի ներմուծման ծավալը 2022-ին կազմել է 5 799 տոննա, իսկ անցած տարի` 7 686 տոննա։

 

Մանյա Պողոսյան