ՀՀ-ում չեմ եղել, երբ կբացահայտվի՝ գնահատական կտամ. Բագրատ Գալստանյանը` «Մարտի 1»-ին գնահատական չտալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Factor TV-ն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեց՝ հունիսի 12-ը «Մարտի 1»-ի հետ համեմատելով ինչո՞ւ  մինչ օրս որևէ գնահատական չի տվել ու չի դատապարտվել «Մարտի 1»-ն ու 10 քաղաքացիների սպանությունը։ Գալստանյանը հայտարարեց, թե չկա բացահայտում, ուստի՝ չի կարող գնահատական տալ՝ շեշտելով, որ այդ իրադարձությունը ողբերգություն է։

««Մարտի 1»-ը բացահայտելու հնարավորություն ուներ այս իշխանությունը, երբ իրենք կբացահայտեն և գնահատական կտան՝ ես էլ ինձ իրավունք կվերապահեմ գնահատական տալու»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ուղղությամբ։ Հունիսի 17-ի հանրահավաքին շարժման առաջնորդը ուժայինների իրականացրած գործողությունները նույնացրեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին օրերի՝ 2008-ի «Մարտի 1»-ի արյունալի իրադարձությունների հետ։

Բագրատ Գալստանյանը հունիսի 12-ի պատասխանատու համարում է Նիկոլ Փաշինյանին։ Factor TV-ն հետաքրքրվեց իսկ ո՞ւմ է համարում «Մարտի 1»-ի պատասխանատու։ Նա կրկին խուսափողական պատասխան տվեց։

«Ես ինչպես եմ առաջ ընկնելու որևէ մեկից իմ սեփական գնահատականը տալու․․․ ես քաղաքական մարդ չեմ, որ քաղաքական գնահատական տամ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։