Անլուրջ եմ համարում տվյալ անձնավարության որևէ հայտարարություն մեկնաբանելը․ Հովհաննիսյանը՝ Գալստանյանին

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

«Անլուրջ եմ համարում տվյալ անձնավարության որևէ հայտարարություն մեկնաբանելը»,- այսպես Factor.am-ի հետ զրույցում արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությանը, թե դատական գործընթաց են սկսելու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ իր հայտարարությունների համար։

Նշենք, որ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը տեղեկացրել էր, որ դատական գործընթաց են սկսելու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ իր վերջին հայտարարությունների համար՝ չհստակեցնելով, թե Հովհաննիսյանի որ հայտարարությունները նկատի ունի։

«Ամբողջ շարժման ժամանակահատվածում խորհրդարանը դարձրել են պարզապես հակաքարոզչության միջոց, որ մարդիկ ինքնադրսևորվեն այդ ամբիոնի վրա։ Նրանցից մեկին, նախ փակագծեր չբացեմ, որն ինքն իրեն շատ երևակայել է կյանքում, որոշակի տեղեկություններ կան, վստահ եմ՝ դուք էլ կհաստատեք, որ անցել է նաև թմրանյութերի գործով։ Կարծեմ, անունը Արթուր Հովհաննիսյան է։ Այս օրերին դատական գործընթացներ են սկսելու նրա հայտարարությունների դեմ, մանավանդ՝ վերջին»- ասել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

 

Մանյա Պողոսյան