Փարիզի քաղաքապետը, քաղաքական և հասարակական այլ գործիչներ Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել Հայաստան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապահ զորախումբ ուղարկել Հայաստան։ Այս մասին գրում է Le Point-ը։

Նամակը ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Կուշները և այլ հայտնի գործիչներ։ Նամակի հեղինակներն ընդգծում են Հայաստանի անվտանգության ապահովման և նրա ինքնիշխանության պահպանման կարևորությունը։

Նրանք երախտագիտություն են հայտնել նախագահին պաշտպանական ծրագրերում Հայաստանին աջակցելու նախաձեռնության, այդ թվում՝ սպառազինության մատակարարման և հայ զինվորականների վերապատրաստման ծրագրերի համար։

«Ցավոք, դա կարող է բավարար չլինել Ալիևի ռեժիմին էքսպանսիոնիստական և հանցավոր նախագծերից զերծ պահելու համար։ Ադրբեջանը, ելնելով նավթից ու գազից ստացված եկամուտների և Թուրքիայի աջակցության շնորհիվ իր ռազմական առավելությունից, պատրաստվում է ռազմական էսկալացիայի, հատկապես՝ Ղարաբաղում «հաջող» էթնիկ զտումներից հետո։ Սա բարդացրել է Հայաստանի հարաբերություններն իր ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նամակի հեղինակներն առաջարկում են, «ամենավատ սցենարից խուսափելու համար», ցույց տալ Հայաստանի կողքին խմբավորվելու օրինակ՝ պոտենցիալ ագրեսորների հավակնությունները կանգնեցնելու համար։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանում ֆրանսիական եռագույնի տեղակայումը, բացառապես խաղաղ մտադրությունների ցուցադրմամբ, կամրապնդի մեր երկրի անձեռնմխելիությունը տոտալիտար սպառնալիքներից»,- նշում են նամակի հեղինակները։