«Չեմ հավատում». քաղաքացիները՝ սննդի էժանացման վիճակագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
Բոլորը

Այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 0,3 %-ով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։  Իսկ սննդամթերքի ոլորտում գնանկում է նկատվել՝  2.0 %։ 

2024 թ. մայիսին 2023 թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2024 թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:

2024 թ. մայիսին 2023 թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 39.1% և դիզելային վառելիքի 6.2% գնաճ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թ. մայիսին 2023 թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 2.3%-ով, իսկ 2024 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում:

2024 թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.4-0.1%-ով: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.3%-ով:

Հիշեցնենք, որ ԿԲ նախագահը օրերս ունեցած իր ասուլիսում նշեց, որ տարեվերջին գնաճն ավելի բարձր կլինի։

«Տարվա վերջին գնաճն ավելի բարձր կլինի, ու մենք կմոտենանք 2-2.5%–ի՝ նայած ինչ զարգացումներ կլինեն գյուղատնտեսությունում։ Երբ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճն ավելի բարձր է լինելու, մենք պլանավորում ենք, որ միջնաժամկետում գնաճը պետք է բերվի թիրախին` 4%–ի։ Միևնույն ժամանակ մենք ուզում ենք հարթ քաղաքականություն վարել ու չենք ուզում շատ կտրուկ քայլեր անել։ Օրինակ, երբ 2 տարի առաջ համավարակով պայմանավորված կտրուկ գնաճ էր գրանցվել, մենք տոկոսադրույքը կտրուկ չենք բարձրացրել, դա հետևողականորեն ենք արել»,-նշեց Գալստյանը։ Նա վստահեցրեց` մյուս տարվա ընթացքում ՀՀ-ն արդեն կմոտենա 4% մակարդակին, ինչը, ըստ Գալստյանի, խելամիտ մակարդակն է։

Արդյո՞ք Երևանի բնակիչները նկատել են սննդամթերքի էժանացումն ու պատրաստ են հնարավոր թանկացումներին։ Factor TV-ն զրուցել է քաղաքացիների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։