ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Չինաստանին սպառնացել է տնտեսական հետևանքներով ՌԴ-ին ռազմական աջակցության համար

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Չինաստանի օգնությունը Ռուսաստանին Ուկրաինայում պատերազմ մղելու հարցում չպետք է անպատիժ մնա։ Եթե Չինաստանը «չփոխի իր վարքագիծը, ապա ինչ-որ փուլում [ՆԱՏՕ-ի երկրները] պետք է դիտարկեն դրա տնտեսական հետևանքները,- ասել է նա BBC-ին տված հարցազրույցում:

Պեկինը շարունակում է պնդել, որ մահաբեր զենք չի վաճառում Ռուսաստանին, և որ նա պատասխանատու կերպով առևտուր է անում երկակի նշանակության ապրանքներով։ Սակայն, ըստ Ստոլտենբերգի, Չինաստանը մատակարարում է «շատ տեխնոլոգիաներ, միկրոէլեկտրոնիկա, որոնց կարիքը Ռուսաստանը ծայրահեղ շատ ունի Ուկրաինայում օգտագործվող հրթիռներն ու զենքերը արտադրելու համար»: Այդ պատճառով էլ դաշինքը «քննարկում է» հնարավոր պատժամիջոցները։

Մինչ այս, դրանք կիրառվում են հիմնականում Միացյալ Նահանգների կողմից (մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց պատժամիջոցների մասին 20 ընկերությունների դեմ մայրցամաքային Չինաստանում և Հոնկոնգում), անցյալ շաբաթ ԱՄՆ-ին միացավ նաև Միացյալ Թագավորությունը, որը ևս պատժամիջոցներ կիրառեց մի քանի չինական ընկերությունների դեմ:

Չինաստանի իշխանությունները փորձում են նստել երկու աթոռի վրա՝ օգնելով Ռուսաստանին պատերազմի հարցում, միևնույն ժամանակ, փորձելով պահպանել նորմալ տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ, հավելել է Ստոլտենբերգը։

«Սա չի կարող աշխատել երկարաժամկետ հեռանկարում»,- նախազգուշացրել է պաշտոնյան: