Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ ղեկավարության թեկնածուների հարցում չի հաջողվել համաձայնության գալ

Լուրեր

21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
Բոլորը

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները չեն կարողացել վերջնական համաձայնության գալ Եվրամիության նոր ղեկավարության նշանակման հարցով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ dpa գործակալության աղբյուրների՝ դիվանագետների շրջանում տարաձայնությունների պատճառներից մեկն այն էր, որ աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ներկայացուցիչները, որոնց թվում են Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունը (CDU) և Քրիստոնեա-սոցիալական միությունը (CSU), ցանկանում էին հասնել նրան, որ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակումը միանգամից հինգ տարով չամրագրվի։ Դա կնշանակեր, որ տեսականորեն ԵԺԿ-ն կարող է այդ պաշտոնին հավակնել 2,5 տարուց։ Սոցիալ-դեմոկրատները, սակայն, համաձայն չեն եղել այս առաջարկի հետ։

Հունիսին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում ԵԺԿ-ն դարձել է ամենաուժեղ քաղաքական ուժը։ Այդ պատճառով հավանական էր համարվում, որ նրա առաջատար թեկնածուն՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, կարող է մնալ ԵՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ևս հինգ տարի:

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի պաշտոնի ֆավորիտը Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասն է, իսկ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստայի թեկնածությունը՝ Եվրախորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության՝ սոցիալ-դեմոկրատներից, քննարկվում է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում։

ԵՄ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթվա վերջին։ Դրա ընթացքում կրկին քննարկվելու է Եվրամիության բարձրագույն պաշտոնների թեկնածուների հարցը։