ՀՀ ՊՆ-ն և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերությունը կնքել են ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։