Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետը լրացել է․ նախկին նախարարը վստահ է, որ կհասնի արդարացման

Լուրեր

24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 12:03
Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ
24.06.2026 | 12:02
Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ լրացել է չորս ամիս տևած տնային կալանքի ժամկետը։

«Սպառվեց իմ քառամսյա տնային կալանքի ժամկետը։ Այս ընթացքում ամեն օր ստացել եմ իմ բազմանդամ ընտանիքի անվերապահ սերն ու աջակցությունը, ընկերներս և գործընկերներս, բարեկամներս, բազմաթիվ բարի մարդիկ տվել են այնպիսի հզոր սատարում, որի մասին կարելի էր միայն երազել։ Երբ կազմում էի այն մարդկանց ցանկը, ում պիտի շնորհակալություն հայտնեմ այս ընթացքում իրենց հոգատարության համար, ստացվեց ավելի քան 400 հոգի։ Որոշ ժամանակ կտևի մինչև դա անեմ, ուստի խնդրում եմ համբերատար լինել այնպես, ինչպես մինչ այս պահը եղել եք։
Ինչպես որոշ բարեկամներ հասցրեցին կանխատեսել մինչև իմ մեկուսանալը, ես դուրս եմ գալիս այս փորձությունից ավելի ուժեղ, ավելի տոկուն ու նոր գիտելիքներով հարստացած։ Կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, շուտով կավարտեմ։ Ընթերցեցի և վերընթերցեցի մի քանի այլ գեղարվեստական և մասնագիտական գրքեր։ Յուրացրեցի Սթենֆորդի Համալսարանի Էնդրյու Ընգի մեքենայական ուսուցման խորացված կուրսը, Միչիգանի համալսարանի Python-ի կուրսերը, կլանեցի արհեստական բանականության և հարակից ոլորտների հետ կապված հետաքրքիր հետազոտություններ և զբաղվեցի դրանց կիրառմամբ։ Կարող եմ վստահորեն ասել, որ ձեռք բերեցի նոր մասնագիտություն։ Խորասուզվեցի նաև հոգեբանության մեջ, կարդացի որոշ գրքեր այդ ոլորտից, ուժեղացրի իմ այդ թևը ևս, ինչը համարում էի իմ համեմատաբար թույլ կողմերից մեկը։ Ակամա, մանրամասն ուսումնասիրեցի նաև քրեական օրենսդրությունը և ընդհանրապես, իրավապահ համակարգի աշխատանքը։
Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է։ Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է, ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը։ Առանձնակի ցավով ուզում եմ նշել Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանի մասին, ում անձնվեր ու սրտացավ աշխատանքն արժանացավ նման «երախտագիտության» այն Կառավարության կողմից, որտեղ աշխատելու համար նա փութացել էր Հայաստան 44-օրյա պատերազմի թոհուբոհի ընթացքում։ Ես ուզում եմ իմ շնորհակությունն ու երախտիքը հայտնել Անիին, և հուսալ, որ մի օր Հայաստանը կսովորի ըստ արժանվույն գնահատել իր որդիներին և դստրերին, ովքեր, հայրենասիրությունից մղված, աշխարհի տարբեր ծայրերից միանում են՝ ուժեղացնելու իրենց երկիրը։
Ես, իհարկե կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, ում իրավապահ համակարգը ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին։ Դեռևս նախորդ շաբաթ մենք բողոքներ ենք բերել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ։ Իմ առաջնորդության ընթացքում ես միշտ քաջալերել եմ աշխատել ազնիվ, հայրենանվեր և համարձակ, և նման աշխատանքը պետք է արժանանա միայն երախտիքի։
Այս պահին վերջինը, բայց, թերևս, ամենակարևորը, այն է, որ իմ սիրելի ավագ դուստր Նանեն ինձ պարգևեց իմ առաջին թոռնուհուն, ով նոր սիրո աղբյուր դարձավ ինձ համար»,- գրել է Քերոբյանը։

Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»:

Նախորդ շաբաթ փաստաբանական թիմը հայտարարեց, որ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է և այլևս նշված՝ «պետությանը պատճառված հանրային վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից։ Ավելի վաղ, գործով անցնող 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, որոնցից մեկն արդարացվեց, մյուս 5-ը պատասխանատվությունից ազատվեցին գործուն զղջալու հիմքով։

Էկոնոմիկայի նախարարության շուրջ աղմուկը բարձրացավ հունվարի վերջին։ Սկզբում խուզարկություններ իրականացվեցին գերատեսչությունում, ինչից հետո ձերբակալվեցին նախարարության աշխատակիցները և նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, ապա «Սիներջի» ընկերության աշխատակիցները, որոնց թվում էր ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը։ Օրեր անց ձերբակալվեց նախկին նախարար Վահան Քերոբյանի, իսկ արդեն փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։

Ռոզա Վարդանյան