ՊԵԿ նախագահը շուրջ 9 մլն դրամ է ստացել հարսանիքի հյուրերից․ ինչ է հայտարարագրել Ռուստամ Բադասյանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը 2023 թվականին 4 մլն 340 հազար դրամ, 5300 դոլար և 950 եվրո է ստացել որպես նվեր հարսանիքի հյուրերից։ Այս մասին տեղեկանում ենք նրա 2023 թվականի հայտարարագրից։

Տարվա ընթացքում նա 23 մլն 377 հազար դրամ աշխատավարձ է ստացել Պետեկամուտների կոմիտեից, ինչպես նաև 4 մլն 900 հազար դրամ այլ եկամուտ՝ կրկին Պետական եկամուտների կոմիտեից։ Բադասյանը ունի 1 բնակարան միանձնյա, գնումը կատարել է 2020 թվականին։

Նա շուրջ 35 մլն դրամ հիփոթեքային վարկ ունի, տարվա ընթացքում շուրջ 6,4 մլն դրամ է տրամադրել վարկի մարման համար։ Տարվա վերջում նա իր բանկային հաշիվների վրա ունեցել է շուրջ 1 մլն 431 հազար դրամ, 259 դոլար և 35 եվրո գումար, էլեկտրոնային հաշվին ունեցել է 25 000 դրամ, կանխիկ գումար չի ունեցել։

2023 թվականին նա շուրջ 5 մլն 314 հազար դրամ ծախսել է հանգստի վրա, 4 մլն 600 հազար դրամ էլ այլ միանվագ ծախս է կատարել, որի բովանդակությունը, սակայն, պաշտպանված է։

Անժելա Պողոսյան