Այսօր «Կառավարության հրաժարականի» ուղերձով ԱԺ արտահերթ նիստ է հրավիրված. ՔՊ-ն հայտարարել է, որ այն կբոյկոտի

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Չնայած Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած Կառավարության հրաժարականի ուղերձի նախագիծը՝ այդուհանդերձ, իրավունքի ուժով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին։ Այդ մասին համապատասխան կարդագրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հունիսի 10–ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ, սակայն ընդդիմադիրների՝ արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը մերժվեց։ ԱԺ խորհրդի նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ չեն մասնակցելու հունիսի 17-ի արտահերթ նիստին։ Իրավունքի ուժով, սակայն, նիստը կգումարվի. դա ՀՀ Սահմանադրության 100-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի պահանջն է։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանել էր, որ ըստ Սահմանադրության՝ արտահերթ նիստը պիտի հրավիրվի օրենքի ուժով, բայց մայր օրենքը չի ասում, որ այդ նիստը պիտի կայանա։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ հայտնել էր, որ ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված ԱԺ նիստին զուգահեռ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները կհավաքվեն խորհրդարանի շենքի դիմաց։

Հունիսի 9-ի հանրահավաքի ժամանակ Գալստանյանը հայտարարել էր, որ 96 ժամվա՝ 4 օրվա ընթացքում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն մինչև հասնեն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Նա հենց հրապարակից հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։

Հաջորդ օրն էլ Ռոբերտ Քոչարանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած խորհրդարանական խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես եկան։

Հունիսի 9-ին շարժման անդամները Փաշինյանի հեռացման պահանջով փակեցին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտան՝ այնտեղ վրաններ տեղադրելով։ Հայտարարված 4 օրը լրանալուն պես Բագրատ արքեպիսկոպոսն ասաց, որ վրանները հեռացնում են և բացում Բաղրամյան պողոտան՝ միևնույն ժամանակ նշելով, որ պայքարը չի դադարելու։

Բաղրամյան պողոտան բացվեց ԱԺ-ի շենքի մոտ տեղի ունեցած բախումներից մեկ օր անց։

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում ոստիկանության կողմից կիրառվեցին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով տուժեց 101 քաղաքացի և ոստիկան։

 

Մանյա Պողոսյան