Մեր նպատակն է իրագործել ռազմավարության իրականացման հանձնառությունը՝ Սևանա լճի երկարաժամկետ կայունությունն ապահովելու համար․ փոխնախարար

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Կայացել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման 2024-2030թթ. ռազմավարություն» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը

Ս.թ. հունիսի 14-ին տեղի ունեցավ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման 2024-2030թթ․ ռազամավարությունը» թեմայով ամփոփիչ աշխատաժողովը։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Միջոցառմանը ներկա էին նաև ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար տեղակալ Արա Մկրտչյանն իր ողջույնի խոսքում կարևորեց ռազմավարության մշակման գործընթացը և նշեց,- «Մեր նպատակն է իրագործել ռազմավարության իրականացման հանձնառությունը և հարմարվողական կառավարման գործելակերպերը Սևանա լճի երկարաժամկետ կայունությունն ապահովելու համար»։

Հաջորդիվ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ով ընդգծեց, որ Սևանա լճի խնդիրները հաղթահարելու համար կարևոր են թե՛ պետական և թե՛ միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական ներդրումները, ինչպես նաև կարևորեց ծրագրի շրջանակում գործընթացների գիտահենությունը և մասնակցայնության ապահովումը։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին իր խոսքում շեշտադրեց ռազմավարության կարևորությունը՝ նշելով, որ այն համապարփակ փաստաթուղթ է և հնարավորություն է ընձեռում իրականացնել միջոցառումների շարք, որոնք կնպաստեն Սևանա լճի խնդիրների մեղմանն ու ջրի որակի բարելավմանը։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին ռազմավարության հիմնական նպատակը, սկզբունքները, մեթոդաբանությունը և լճի վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև մանրամասն գործողությունների ծրագիրը ֆինանսական հաշվարկներով և ռիսկերի համապարփակ վերլուծությամբ։

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030թթ․ ռազմավարության» մշակման գործողությունը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվել է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ՓԲԸ-ի (Հայաստան) կողմից։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից և իր հերթին «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: