Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
13.06.2024 | 21:40Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։