Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։