Տեսախցիկներով հսկողություն՝ ՀՀ ողջ տարածքում․ ինչ ռիսկեր է պարունակում ոստիկանության նոր նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի ամբողջ տարածքում հսկողության տեսախցիկներ կարող են հայտնվել․ Ներքին գործերի նախարարությունը մտադիր է նման պահանջ սահմանել խոշոր տնտեսվարող սուբյեկտների և ընկերությունների նկատմամբ։ Տեսախցիկների հսկողությունն ամբողջությամբ կտրվի ՆԳՆ ենթակայության ՊՈԱԿ-ին։

«Ոստիկանության մասին» օրենքում նման փոփոխություն մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել էր ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Խոսքը վերաբերում է բանկերին, վարկային հաստատություններին, գրավատներին, դեղատներին, առանձին մուտքով տարադրամի փոխանակման կետերին, փոստային բաժանմունքներին, ուսումնական հաստատությունների արտաքին տարածքներին։ Տեսախցիկներ տեղադրելու պարտավորություն կունենան նաև ավելի քան 100 քմ մակերեսով մանրածախ օբյեկտները, վառելիքի վաճառքի կետերը և հանրային սննդի՝ ավելի քան 50 քմ տարածքով օբյեկտները։ Տեսախցիկների առկայությունը պարտադիր է լինելու նաև շտապօգնության մեքենաների, ինչպես նաև ավտոբուսների և միկրոավտոբուսների համար։

Փողոցային տեսախցիկների ցանցի անվտանգությունից մինչև անձնական տվյալների պաշտպանություն․ մեդիափորձագետ Արթուր Պապյանը մի շարք խնդիրներ է մատնանշում ոստիկանության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխության հետ կապված։

Պապյանը հիշեցնում է 2020 թվականի հաքերային հարձակումները, երբ ադրբեջանցիները հասանելիություն էին ստացել հայաստանյան փողոցային տեսախցիկների ցանցին։ Մեդիափորձագետը հարց է բարձրացնում․ եթե այն ժամանակ ադրբեջանցիները հեշտորեն կարողացել են կոտրել փողոցային տեսախցիկների ցանցը, ի՞նչ հետևանքներ կլինեն այն դեպքում, եթե Հայաստանի ամբողջ տարածքի տեսահսկումը խոցելի լինի։

Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ 2020-ին Երևանի փողոցները տեսահսկող սարքերի աշխատանքը համակարգվել է ոչ թե ոստիկանության, այլ մասնավոր ընկերության կողմից։

Չնայած նախարարությունը նշում է, որ չի պատրաստվում վերահսկել քաղաքացիներին և նոր օրենսդրական փոփոխությունը միտված է հանցանքները բացահայտելուն ու կանխելուն, Պապյանը, սակայն, կարծում է՝ տեսախցիկների առկայությունը վտանգում է անձնական կյանքի գաղտնիությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան