ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Հայաստանի որոշման պատճառով ՀԱՊԿ-ի բյուջեի ճշգրտման անհրաժեշտություն է առաջացրել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀԱՊԿ-ի բյուջեի ճշգրտման անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հրաժարվում է հաշվարկային վճարումը կատարելուց: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, որ Երևանը որոշել է ձեռնպահ մնալ կազմակերպության ֆինանսավորմանը մասնակցելուց։

«Հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության հրաժարումը՝ կատարել հաշվարկված վճարումը, պահանջվում է ճշգրտել ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ ներկայում մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծը։

Միաժամանակ, նշվում է, որ վճարումների վերաբաշխման մասին խոսք չի գնում։

«Որոշ չափորոշիչների համաձայն՝ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ Միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը, բայց, նախ և առաջ, Երևանի կողմից համապատասխան կառույցներում իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու պատճառով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ աշխատանքները կշարունակվեն սովորականի պես, և ինչ-որ տեղ ՀԱՊԿ քարտուղարությունը կօգտագործի առկա պահուստները։

ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտարարել են, թե Երևանը նախկինում ունեցել է բյուջեի վճարումների պարտքեր։ Այդ ժամանակ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման խնդիրները լուծվել են պահուստների հաշվին, և «պարտապանը» հետագայում մարել է  պարտքը։

«Ամեն դեպքում, մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավորվում է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»,- ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

Նշում է, որ Հայաստանի վճարումը ՀԱՊԿ-ում 2024 թվականին 53,22 մլն ռուբլու չափով է։