Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել․ ՏԿԵՆ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Լոռու մարզում տեղատարափ անձրևներին հաջորդած հեղեղումներից հետո Ալավերդի և հարակից տուժած այլ համայնքների բնակիչներից ոմանք լրատվամիջոցների հետ զրույցներում կարծիք էին հայտնում, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է եղել, ինչի մասին դեռևս ապրիլի 19-ին նախազգուշացրել է Լոռու մարզպետարանի էջը։ «ՁորաՀԷԿ»-ից մարզպետարանի միջոցով շտապեցին հերքել, որ աղետի հետ կապ չունեն և ջուր բաց չեն թողել։

Չնայած հավաստիացումներին, որ «ՁորաՀԷԿ»-ը կապ չունի Դեբեդի և Աղստևի վարարումների հետ, այնուամենայնիվ, աղետից տուժած որոշ բնակիչներ տարբեր լրատվամիջոցների հետ զրույցումներում շարունակում էին կասկածի տակ դնել այդ պնդման ճշմարտացիությունը։

Թեմայի շուրջ ծագած հարցերի վերաբերյալ Factor.am-ը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն։ Գրավոր հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե Դեբեդ և Աղստև գետերի վարարումից և հարակից տարածքների հեղեղումից առաջ որքա՞ն ջուր է եղել կուտակված «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակում, արդյո՞ք մայիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ջրի վթարային բացթողում իրականցվե՞լ է, եթե այո՝ ի՞նչ ծավալով։

Մեր հարցմանն ի պատասխան ՏԿԵՆ-ից հայտնել են, որ գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակը, որի ծավալը կազմում է ընդամենը 200000 մ3, եղել է ամբողջական լցված վիճակում։

Նախարարությունից նաև հավաստիացրել են, որ մայիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակից ջրի բացթողում չի իրականացվել, այդ ընթացքում կայանն աշխատել է իր բնական ռեժիմով՝ ըստ ջրի հոսքի։

Նշենք, որ ապրիլի 19-ին Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրվել, որ «ՁորաՀԷԿ»-ի շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ մինչև օգոստոս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից։

Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում ապրիլի 19-ին հրապարակված այս հայտարարության առնչությամբ նախարարությունից պարզաբանել են, որ մեկ օր առաջ՝ ապրիլի 18-ին, «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ի տնօրենից ստացած նամակը փոստային տարբերակով փոխանցել են Լոռու մարզպետարան, որն էլ տվյալ տեղեկատվությունը որպես շրջաբերական ուղարկել է համայնքներին, ինչպես նաև իրազեկել մարզպետարանի ֆեյսբուքի էջով։

Ի դեպ, նախարարությունից նաև փոխանցել են, որ «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է հաջորդ տարի՝ 2025 թվականի հունվարի 1-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են ճանապարհներ, տներ ու ավտոմեքենաներ են ջրածածկ եղել, փլուզվել են կամուրջներ։ Տարերային աղետից 4 մարդ զոհվել է, կան նաև տուժածներ։ ՀՀ կառավարությունն աղետի գոտի է հայտարարել Տավուշի և Լոռու մարզերի այն 9 համայնքները, որոնք տուժել են հեղեղումներից։

Մանյա Պողոսյան