Կարմիրբերետավորները պատասխանատվության կենթարկվե՞ն. աննախադեպ որոշում՝ խոշտանգման մասով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Շուրջ երկու տարի առաջ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բողոքի խաղաղ ակցիա իրականացնելու ընթացքում բռնի ուժով բերման ենթարկված և խոշտանգված քաղաքացիների գործով աննախադեպ որոշում է կայացվել։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, արձանագրել է խոշտանգման գործերով ինստիտուցիոնալ և գործառութային անկախության խնդիր՝ այդ գործերը քննող մարմնի մասով:

2022 թվականի սեպտեմբերի 16-ին, երբ Ադրբեջանը հերթական սադրանքն էր իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մի խումբ քաղաքացիներ խաղաղ հավաք էին նախաձեռնել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ՌԴ-ի վարած քաղաքականության դեմ։ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Արման Ղարիբյանը ևս ակցիայի մասնակիցների շարքերում էր։

Միջադեպից օրեր անց խոշտանգման և բռնի գործողությունների փաստով հաղորդում էր ներկայացվել Գլխավոր դատախազություն, սակայն այն հետագայում մերժվել էր։ Տուժողներին այլ ելք չէր մնացել, քան դատարան դիմել։

Գլխավոր դատախազության դեմ ներկայացված բողոքը, փաստացի, բավարարվել է։ Դատարանն արձանագրել է, որ քրեական հետապնդում չհարուցելու որոշման հետևանքով խախտվել են տուժողների իրավունքները, որի արդյունքում չի կատարվել խոշտանգման և վատ վերաբերմունքի փաստով արդյունավետ քննություն:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը մատնանշում է վերջին օրերին տեղի ունեցող հանրահավաքների և բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից իրականացվող բռնի գործողությունները և ընդգծում՝ դրանք «երեկվա» անպատժելիության հետևանքն են։

Եթե Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք չներկայացնի դատարանի այս որոշման դեմ, ապա պետք է վերացվի տուժողների իրավունքների խախտման փաստը։ Սա ենթադրում է, որ հանրային քրեական հետապնդում պետք է սկսվի այն ոստիկանների նկատմամբ, որոնք խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն են գործադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան