Հայաստանն առաջին անգամ ՄԱԿ-ում կողմ է քվեարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ Վրաստանի բանաձևին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նախօրեին ձայների 103 կողմ, 9 դեմ և 52 ձեռնպահ հարաբերակցությամբ վերահաստատել է բոլոր տեղահանվածների և փախստականների՝ Վրաստանի Աբխազիա և Ցխինվալ/Հարավային Օսիա շրջաններ վերադարձի իրավունքը, գրում է civil.ge-ն։

Բանաձևի օգտին ձայների թիվը 100-ից հասել է 103-ի նախորդ տարվա համեմատ։ Առաջին անգամ բանաձևին կողմ են քվեարկել Հայաստանը, ինչպես նաև Արգենտինան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Նշենք, որ 2009-2018 թվականներին Հայաստանը դեմ է քվեարկել բանաձևին, 2019-2023-ին՝ չի մասնակցել քվեարկությանը։

Նախօրեին տեղի ունեցած քվեարկությանը, բացի Ռուսաստանից, բանաձևին դեմ են քվեարկել նաև Բելառուսը, Բուրունդին, Կուբան, Մալին, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան, Սիրիան և Զիմբաբվեն։

Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել Երևանին այս քվեարկության համար։

«Վրաց-հայկական ռազմավարական գործընկերության ևս մեկ մեծ թռիչք։ Շնորհակալություն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին Հայաստանի աջակցության համար»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում՝ նշելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Վահագն Խաչատուրյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։