Ինչո՞ւ են մաքսային մարմինները ծառայությունների գները 70 ցենտից թանկացրել 2 դոլարով․ ՊԵԿ-ը պարզաբանում է

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ մաքսային մարմինները թանկացրել են իրենց ծառայությունները, ինչի հետևանքով փոքր և միջին բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտնվել են խնդիրների առաջ։ 

«Եթե նախկինում այդ արատավոր պրակտիկան, որ կար, իրականացվում էր «ՆորՖոլկի» միջոցով, կարողացաք լուծել, հիմա առաջացել են նոր խնդիրներ։ Մաքսային սահմանն անցնելու համար մատուցվող ծառայությունը մեկ կիլոգրամի համար թանկացել է երկու դոլարով․ եթե նախկինում մաքսազերծումը և մինչև կարգո հասցնելն արժենում էր 70 ցենտ, հիմա երկու դոլարով թանկացել է»,-ասել էր պատգամավորը։

Թե ինչով է պայմանավորված այս թանկացումը Factor.am-ը փորձեց պարզել Պետական եկամուտների կոմիտեից։

ՊԵկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը դադարեցրել է իր գործառույթների իրականացումը,  և իրավահաջորդության կարգով նույն գործառույթներն իրականացնող որևէ այլ ընկերություն, այդ թվում՝ պետական մասնակցությամբ,  չի ստեղծվել և չի ստեղծվելու։

«Այսուհետ բոլոր տնտեսվարող սուբյեկտները մաքսային մարմիններում իրենք են հանդես գալու որպես ներմուծված ապրանքների հայտարարատու: Միաժամանակ, ՊԵԿ–ը հայտարարում է, որ Կոմիտեի կազմում ձևավորվել է 2 նոր՝ գանձումների և ձևակերպումների ստորաբաժանում, որոնք ստեղծվել են տնտեսվարողներին մաքսային ձևակերպումների գործընթացում օժանդակելու նպատակով: ՊԵԿ-ը նաև հայտարարում է, որ բոլոր ներմուծված ապրանքների մաքսային գործընթացներն իրականացվելու են բացառապես մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է պարզաբանման մեջ։ 

 

Աղավնի Սուքիասյան