Թուրքիան կարո՞ղ է օգնել Եվրոպային արդյունավետ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր ստեղծելու հարցում․ անդրադարձ

Լուրեր

11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
Բոլորը

Թուրքիայի քայլը՝ Հունաստանի հետ միանալու Գերմանիայի առաջնորդած European Sky Shield Initiative (Եվրոպական երկնքի վահան նախաձեռնություն – ESSI), որոշ փորձագետների դրդում է եզրահանգել, որ ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում կարող է հնարավորություններ ընձեռել Անկարայի պաշտպանական արդյունաբերության տեղական արտադրանքի համար: Այս մասին ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

ESSI-ը պաշտպանական նախագիծ է, որին մասնակցում են եվրոպական 21 երկրներ։ Այն մեկնարկել է 2022 թվականին՝  Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, մշակելու ցամաքային, ինտեգրված, բազմաշերտ օդային և հակահրթիռային պաշտպանության համակարգ՝ օգտագործելով Եվրոպայում, ինչպես նաև ԱՄՆ-ում և Իսրայելում արտադրված սարքեր։ Արդյունաբերության փորձագետները կարծում են, որ թուրքական Hisar և Siper պաշտպանական համակարգերը նախաձեռնության հետ զգալի սիներգիայի ներուժ ունեն, բայց նաև զգուշացնում են, որ դա հնարավոր կլինի միայն երկարաժամկետ հեռանկարում: ESSI-ի ներկայիս հայեցակարգն է՝ ինտեգրել ԱՄՆ-ի և Իսրայելի արտադրության հեռահար Arrow 3 համակարգը, ԱՄՆ-ի արտադրության Patriot MIM-104 ցամաքային և հակահրթիռային պաշտպանության մարտկոցները և IRIS-T, «օդ-օդ» և «երկիր-օդ» հրթիռների դասը, որոնք արտադրվում են Գերմանիայի գլխավորած կոնսորցիումի կողմից։ Գերմանիան 2023 թվականի սեպտեմբերին հայտարարել էր, որ կգնի 4 միլիարդ եվրո արժողությամբ Arrow 3-ը:

Թուրքական արտադրություն

Թուրքական արտադրական հսկաներ Aselsan և Roketsan ընկերությունները մշակում են Hisar՝ կարճ և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերն ու Siper՝ ավելի մեծ բարձրության և հեռահարության համակարգերը։ Անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործակալությունը հայտարարել էր, որ այս համակարգերի զանգվածային արտադրությունը կսկսվի 2024 թվականին՝ շուրջ 600 միլիոն դոլար նախնական համակցված արտադրության արժեքով, իսկ առաջին մատակարարումները թուրքական զինված ուժեր նախատեսված են 2026 թվականի սկզբին: Հալուք Գյորգյունն էլ, որ այժմ գործակալության տնօրենն է, ասել էր, որ Siper-ի ներդրմամբ Թուրքիան «այլևս ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք չի ունենա»։

Ըստ Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Սերհաթ Գյուվենչի՝ թեև դժվար է մոտ ապագայում տեսնել թուրքական համակարգի որևէ ներգրավվածություն ESSI-ում, երկարաժամկետ հեռանկարում այս համակարգերի առաջադեմ տարբերակները կարող են օգտագործվել։ Նա լրատվամիջոցին ասել է, որ թուրքական համակարգերը փոխարինեն այնպիսի համակարգերի, ինչպիսիք են IRIS-T-ը և Patriot-ը, որոնք նախատեսված են ESSI-ի համար։

«Եթե կա ESSI տարրերի դիվերսիֆիկացման կամ արդիականացման անհրաժեշտություն, Hisar-ի և Siper-ի բարելավված մոդելները նույնպես կարող են տեղ գտնել։ Քանի որ դրանք նախագծված և արտադրված են ՆԱՏՕ-ի փոխգործունակության սկզբունքով, տեխնիկապես հնարավոր է, որ ինտեգրվեն ESSI-ին»,- նշել է նա։

ESSI-ի ապագան

Թեև ESSI-ը համարվում է հիմնական պաշտպանական նախաձեռնություն, այն չունի երկու եվրոպական պաշտպանական հսկաների՝ Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությունը: Երկու երկրներն էլ դեմ են նախաձեռնությանն ապավինելուն ոչ եվրոպական մատակարարների, այսինքն՝ Patriot և Arrow համակարգերի վրա: Փարիզը և Հռոմը հորդորում են Patriot համակարգի փոխարեն օգտագործել Eurosam SAMP/T համակարգը կամ Aster-ը, որը նրանց համատեղ արտադրությունն է:

Թուրքական օդուժի կործանիչի պաշտոնաթող օդաչու և ակադեմիկոս Հուսեյն Ֆազլայի կարծիքով, որը ներկայում ղեկավարում է Անկարայում գործող Strasam վերլուծական կենտրոնը, Hisar և Siper համակարգերը կարող են ավելի օգտակար լինել, եթե զուգակցվեն Eurosam SAMP/T-ի հետ:

C-400` փիղը սենյակում

Թեև Թուրքիայի ընդգրկումը ESSI-ում նշանակալի քայլ է, Անկարայի պնդումը՝ պահպանել իր C-400 համակարգերը, կարծես, խոչընդոտ է ESSI-ի մյուս անդամների հետ լիարժեք համագործակցության համար: Այն բանից հետո, երբ 2017-ին Անկարան գնեց C-400-ը, 2019-ին Թուրքիան հեռացվեց ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոնսորցիումից, որն արտադրում է հինգերորդ սերնդի F-35 կործանիչները։

Թուրքիան C-400-ն անջատված է պահում և ռուսական համակարգը չի ինտեգրում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին կամ ESSI-ին։ Թեև թուրքական կառավարությունն անդրդվելի է C-400-ների հարցում, դրանից ազատվելը կարող է օգնել Թուրքիային վերականգնել հասանելիությունն արևմտյան տեխնոլոգիաներին, ինչը վերջին տարիներին մերժվում է։

Թուրքիա-ԵՄ հարաբերությունների խթանո՞ւմ

Ստամբուլի Այդինի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Թարիկ Օղուզլուի կարծիքով՝ Ռուսաստանի և Իրանի՝ ավելի ու ավելի ապակայունացնող դիրքորոշումը տարածաշրջանում հազիվ թե ստիպի Թուրքիային լիովին միավորվել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ:

«Այո, վտանգ կա Ռուսաստանի և Իրանի կողմից, բայց Թուրքիան իր կողմնորոշումը հետ չի դարձնի դեպի Արևմուտք։ Ի վերջո, պարզ չէ, թե ԱՄՆ-ն որքանով կօգնի Թուրքիային ճգնաժամի պահին»,- ասել է նա լրատվամիջոցին՝ հավելելով, որ Ռուսաստանից և Իրանից եկող պոտենցիալ սպառնալիքները խափանելու համար Թուրքիան նախընտրում է ներգրավել նրանց, քան հեռանալ նրանցից:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ եթե ներկայում առկա խոչընդոտները հաղթահարվեն, ESSI-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցմամբ Թուրքիան և Եվրոպան կարող են նվազագույն ջանքերով լուծել բազմաթիվ ռազմավարական նպատակներ:

Էմմա Չոբանյան