«Թավշյա» դատավճիռը. Երանոսյանը դատապարտվեց, բայց համաներում կիրառվեց․ դատական ակտը կբողոքարկվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր ավարտվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով շուրջ 6 տարի տևած դատավարությունը։ Թեև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց 4 տարվա ազատազրկման դատապարտել Երանոսյանին, սակայն նախկին բարձրաստիճան պաշտոնյան ճաղերի հետևում չի հայտնվի. Երանոսյանը մեղավոր ճանաչվեց, բայց համաներմամբ ազատ արձակվեց պատժի կրումից:

Ըստ Հարություն Մանուկյանի դատավճռի՝ Երանոսյանին առաջադրված պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով մեղադրանքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել իշխանությունը չարաշահելու և իշխանազանցության կամ իշխանության անգործության հոդվածով։ Հենց այս հոդվածով, վաղեմությունն անցնելու հիմքով, քրեական հետապնդումը դադարեցվել է։ Վերջնական դատավճռով նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել։

Երանոսյանի մեղադրանքն առնչվում է 2018 թվականի հեղափոխության օրերին ոստիկանության բռնի գործություններին, որոնք, ըստ քրեական գործի, իրականացվել են այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ուղիղ հրամաններով։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևանում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ նրանց հրամանով գործադրվել են, ընդհանուր առմամբ, 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում՝ ծանր և միջին ծանրության վնաս: Նրանց թվում էր քաղաքացի Յուրի Սողոյանը։ Նրա շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արա Ղարագյոզյանին դատավճիռը վրդովեցրել է։ Նրա խոսքով՝ վաղեմության ժամկետն անցել է հենց դատարանի մեղքով։

Երանոսյանի համար 11 տարի ազատազրկում պահանջող Գլխավոր դատախազությանը ևս չի բավարարել դատավճիռը։ Գերատեսչությունից Factor TV-ին հայտնեցին, որ վճիռը բողոքարկելու են։ Վերաքննիչ քրեական դատարան բողոք ներկայացնելու մտադրություն ունի նաև տուժող կողմը։ Ղարագյոզյանը չի բացառում, որ կհասնեն մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ըստ մեղադրանքի՝ Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6-ը նույնպես ստացել է մարմնական վնասվածքներ: Գործով անցնող տուժողներից են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դատավճռի հրապարակումից հետո Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը դեռևս զերծ է մնում դատավճիռի մասին կարծիք հայտնելուց, միայն նշում է՝ արդարացման դատական ակտ էին ակնկալում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան