Պատմության թանգարանի առաջ արձաններ դնել չի կարելի, փնտրտուքներ անել պետք չէ․ ճարտարապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
Բոլորը

Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանն այն համոզման է, որ Հանրապետության հրապարակն իր ամբողջ համալիրով հուշարձան է, հետևաբար, նախքան Ազգային պատկերասրահի մուտքի մոտ արձաններ տեղադրելը, պետք է հասկանալ՝ արդյոք դրանք չե՞ն խաթարում այդ համալիրի արժեքն ու արտաքին տեսքը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ազգային պատկերասարհի գլխավոր մուտքի մոտ արձաններ տեղադրելու մասին որոշմանը, ասաց ճարտարապետը։

Հիշեցնենք, որ  Հայաստանի ազգային պատկերասրահի և Պատմության թանգարանի մուտքի աջ և ձախ կամարների տակ արձաններ տեղադրելու հարցին երեկ անդրադարձել է Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և շեշտել, որ այդ նախագիծը գիտամեթոդական նիստն առանձին քննարկման փուլում քննել է և արդյունքում պարզ է դարձել, որ սկզբունքորեն այդտեղ չկա որևէ իրավախախտման հանգամանք, և նիստը չի առարկել այն գաղափարին, որ այդտեղ կարելի է արձաններ տեղադրել:

Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը, սակայն, նկատում է, որ Ազգային պատկերասարահի գլխավոր առանձնահատկություններից է հենց այդ ճեմասրահը, որտեղ պետք չէ որևէ նոր բան ավելացնել, ինչը համարեց արատավոր պրակտիկայի արդյունք։

«Ասում են՝ բարերարն ուզել է, բարերարը, եթե ուզում է, նման բան անել, կարող է այն անել իր տան բակում, վերջ պետք է տալ սրան»,- ասաց ճարտարապետը՝  հավելելով, որ Պատմության թանգարանի առաջ արձաններ դնել չի կարելի և փնտրտուքներ անելի պետք չէ։ 

 

 

 

Մանրամասները տեսանյութում։