Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցին պատրաստվում է պատարագի

Լուրեր

12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
Բոլորը

Վան նահանգի Գևաշի շրջանում շարունակվում են Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու սեպտեմբերի 9-ին մատուցվելիք պատարագի պատրաստությունները: Երեք տարվա դադարից հետո եկեղեցին նորից կբացի իր դռները հավատացյալ հոտի առաջ. փոխանցում է ermenihaber-ը:

Պատարագի նախապատրաստական աշխատանքները համակարգվում են Վանի  նահանգապետարանի կողմից` համապատասխան հաստատությունների մասնակցությամբ:

Վանի տուրիզմի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Սբ. Խաչ եկեղեցում այս տարի մատուցվող պատարագի առթիվ զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալվում: 

Աղբյուրը նշում է, որ Վանում ամբողջությամբ սպառվել է հյուրանոցների ամրագրման հնարավորությունը: Վան են այցելելու, թե’ ներքին տուրիզմով հետաքրքրվողները և թե’ արտասահմանցի զբոսաշրջիկները, մասնավորպես Հայաստանից և Իրանից: 

Վանի առևտրաարդյունաբերեկան պալատը զգուշացումներ է արել առևտրականներին ծառայությունների մատուցման և գնագոյացման հարցերում:

Պալատի ներկայացուցիչ Ֆարուք Բիները նշել է, որ Վանը «հոգևոր տուրիզմի» համար կարևոր կենտրոն է:

Նա հորդորել է տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների հանդեպ հարգալից լինել և անպայման ուշադրություն դարձնել սպասարկման որակին, գներին ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում և առևտրային կենտրոններում: 

«Մեր նահանգում այնպիսի ուրախ միջավայր պետք է ստեղծենք, որ մյուս տարիներին ավելի մեծանա զբոսաշրջիկների թիվը: Բոլորն իրենց հնարավորության սահմաններում պետք է աջակցեն, որպեսզի Վանը դառնա կրոնական, տուրիստական և առևտրային կենտրոն»: