Ինչ փուլում է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցի քննարկումը․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի շուրջ հարցը շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի կարևորագույն կետերից մեկը։ Այն նախատեսված է Եվրամիության հետ 2017 թվականին կնքած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրով։

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԱԳՆ-ից։

Արտաքին քաղաքական գերատեսչությունից միևնույն ժամանակ շեշտել են, որ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունն ընդգծված կերպով ներառում է նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը վերաբերող բոլոր փաստաթղթերում։

«Պետք է նշել, որ թեպետ Եվրոպական հանձնաժողովը բազմիցս հաստատել է, որ Հայաստանը պատրաստ է երկխոսության մեկնարկին, այդուհանդերձ, դեռևս կան որոշ նախապայմաններ՝ կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրում, ընդհանուր բժշկական ապահովագրություն, սահմանային վերահսկման ընթացակարգեր և այլն, որոնք կարևոր են մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության համար»,- նշված է ԱԳՆ-ի պատասխանում։

Արտգործնախարարությունից նաև հայտնել են, որ հայկական կողմը ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ շարունակում է ինտենսիվ աշխատանքներ տանել խնդրի առավել արդյունավետ և ժամանակին լուծումներ գտնելու համար։

Ի թիվս այլ հարցերի Factor.am-ն ԱԳՆ-ից հետաքրքրվել էր՝ ԵՄ-ի կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունն արդյո՞ք ազդելու է Հայաստանի վրա։

Արտաքին գերատեսչությունից արձագանքել են, որ ԵՄ-ի կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա։

«ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012 թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով: Համաձայն նշյալ համաձայնագրի՝ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո, իսկ եթե վիզայի տրամադրումն իրականացվում է արտաքին ծառայություն մատուցողի հետ (վիզա կենտրոններ), ապա տվյալ ծառայության վճարը չպետք է գերազանցի 30 եվրոն»,- մանրամասնել են արտգործնախարարությունից։

Մանյա Պողոսյան