Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել քրեական գործի բոլոր 34 կետերով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Նյու Յորքի ատենակալների դատարանը մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին բոլոր 34 կետերով, որոնք վերաբերում էին նրա Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերի կեղծմանը՝ դերասանուհի Սթորմի Դենիելսի հետ գործարքում: Այս մասին հայտնում է CNN-ը։

«Սա խայտառակություն է․․․ իրական դատավճիռը կկայացվի նոյեմբերի 5-ին (ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը)»,-ասել է Թրամփը դատարանի դահլիճից դուրս գալուց։

Այժմ ամեն ինչ կախված է դատավոր Խուան Մերչանի որոշումից։ Դատավճիռը կկայացվի հուլիսի 11-ին։ Յուրաքանչյուր մեղադրանք ենթադրում է առավելագույնը չորս տարվա ազատազրկում: Դատավճռի հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում նախկին նախագահը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել։ Bloomberg-ի փորձագետների կարծիքով՝ Մերչանը Թրամփին կարող է նշանակել, այսպես կոչված, փորձաշրջան, որի ընթացքում դատապարտյալը (եթե ընտրված է պայմանական պատիժ) չպետք է կատարի հանցագործություն կամ որևէ այլ իրավախախտում։
Ուշագրավ է, որ եթե նույնիսկ Թրամփը բանտարկվի, դա չի խանգարի նրան շարունակել նախագահի աթոռի համար պայքարը՝ ամերիկյան սահմանադրությունն այս առումով որևէ սահմանափակում չի դնում։ ԱՄՆ պատմության մեջ արդեն եղել են դեպքեր, երբ բանտարկյալները առաջադրվել են նախագահի պաշտոնում։ Օրինակ՝ ամերիկացի սոցիալիստ Յուջին Դեբսը, որը դատապարտվել էր ամերիկյան տնտեսական համակարգը քննադատելու և ռուս բոլշևիկներին ողջունելու համար, 1920 թվականին բանտում եղած ժամանակ առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար և ընտրություններում ստացել ձայների 3,4 %-ը։