Սոցիալական ցանցի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ կալանավորվել է 21–ամյա երիտասարդ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանում համացանցի կիրառման դեմ քրեաիրավական պայքարը շարունակվում է․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ոստիկանության կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նման հերթական՝ Երևան քաղաքի 21–ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպքը։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21–ամյա երիտասարդը, որոշելով եկամուտ վաստակել, իր բջջային հեռախոսում առկա «Տելեգրամ» բջջային հավելվածով կապ է հաստատել «Լ․․․» էջի օգտատիրոջ հետ և պայմանավորվել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված փաթեթները, յուրաքանչյուրը 10 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց, տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում։ Պայմանավորվածության համաձայն՝ 2024թ. մայիսին երիտասարդը Արարատի և Կոտայքի մարզերից ապօրինի ձեռք է բերել և պահել վերոնշյալ էջի օգտատիրոջ կողմից թողնված, ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 71.28 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված 112 փաթեթ։ Դրանցից 1-ը հայտնաբերվել է 2024թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված՝ երիտասարդի անձնական խուզարկության, իսկ 111 փաթեթները՝ վերջինիս պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։