«Վրացական երազանքը» երկիրը հեռացրեց եվրաինտեգրման ճանապարհից. ԱՄՆ պետքարտուղարություն

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը մայիսի 28-ի ճեպազրույցը սկսել է Վրաստանում ընթացող գործընթացների գնահատականով, գրում է  Грузия онлайн-ը։  Մեթյու Միլլերը հայտարարել է, որ «Վրացական երազանքը» ռուսական օրենքի ընդունումով Վրաստանը հեռացրեց եվրաինտեգրման ճանապարհից։

«Միացյալ Նահանգները դատապարտում է այս գործողությունը։ Այս օրենքի ընդունումով «Վրացական երազանք» կուսակցությունը հեռացրել է Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհից՝ անտեսելով վրացի ժողովրդի եվրաատլանտյան նկրտումները, որոնք մի քանի շաբաթ է, ինչ դուրս են եկել փողոց՝ բողոքելու այս օրենքի դեմ։ «Վրացական երազանքն» անտեսել է Վենետիկի հանձնաժողովի իրավական գնահատականները, ինչպես նաև Վրաստանի ամենամոտ գործընկերների կոչերը, որ այս օրենքը կհանգեցնի ԶԼՄ-ների և քաղաքացիական կազմակերպությունների խարանման, ինչպես նաև կսահմանափակի հիմնարար ազատությունները։

Իշխող կուսակցության գործողությունները և հակաարևմտյան հռետորաբանությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ուղուն, ապագա տնտեսական անվտանգությանը, ԵՄ անդամակցությանը և վտանգում են ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները:

Անցյալ շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ բոլոր նրանց, ովքեր խաթարում են Վրաստանի ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին կարգելվեն ԱՄՆ վիզաների տրամադրումը։ Պետքարտուղարը հայտնել է նաև, որ կվերանայվի ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցությունը»,-հիշեցրել է Միլլերը։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել էր օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել էր, որ օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30։ Մի քանի օր անց Զուրաբիշվիլին վետո դրեց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ Նա նշել էր, որ այս օրենքն «իր էությամբ և ոգով ռուսական է», հակասում է Վրաստանի Սահմանադրությանը և եվրոպական բոլոր չափանիշներին և, հետևաբար, խոչընդոտ է հանդիսանում երկրի եվրոպական ճանապարհին։ Դրանից հետո Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հավանություն էր տվել նախագահի վետոն վերացնելուն։