Աղետի գոտի․ Լոռիում և Տավուշում վնասները գույքագրվում են․ կառավարությունը 300 մլն դրամ կհատկացնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտի։ Ավերիչ հեղեղումների հետևանքները հաշվի առնելով՝ կառավարությունը նման որոշում է ընդունել․ աղետի գոտին ներառում է 6 համայնք Լոռիում, ևս 3-ը՝ Տավուշում։

Այդ համայնքների հրատապ խնդիրների լուծման համար կառավարությունը 300 մլն դրամ է նախատեսում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, արտակարգ իրավիճակի կապակցությամբ ստեղծված օպերատիվ շտաբի ղեկավար Գնել Սանոսյանը հայտնել է, որ գումարը տրվելու է մարզպետարաններին և պարբերաբար ավելացվելու է, քանի որ, ըստ Սանոսյանի, վերականգման աշխատանքների համար միլիարդավոր դրամների կարիք կլինի։

Լոռու և Տավուշի մարզերում այս պահին վնասների գույքագրում է իրականացվում։ Մինչ կիրականացվի կառավարության գույքագրումն ու հստակ կլինի փոխհատուցման չափը, աղետի գոտում գտնվող քաղաքացիները փորձում են սեփական ուժերով վերացնել պատճառած վնասները։ Լոռու մարզի Քարկոփ գյուղի բնակիչն էլ Factor TV-ին պատմում էր, թե ինչպես է կամրջի փլուզման հետևանքով գյուղը երկու մասի բաժանվել։ M6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում բեռնատարի վարորդն էլ մեզ հետ զրույցում պատմում էր, թե ինչպես է ամբողջ գիշեր հոր հետ բեռնատարի տանիքին անցկացրել։

Դեբեդ գետի վարարման հետևանքով մայիսի 26-ից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Այրում կայարանում Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ ղեկավարության հետ քննարկել է ստեղծված իրավիճակում հնարավոր լուծումները։

Հեղեղումներից հետո հայտնաբերվել է 4 դի, կան փլուզված կամուրջներ և ճանապարհներ, մեկուսացման մեջ հայտնված բնակավայրեր։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը երեկ հայտնել էր, որ հեղեղի հետևանքով 18 կամուրջ ամբողջությամբ կամ մասնակի փլուզված է։ Այսօր էլ մասնակի փլուզվել է Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Այս պահին երթևեկությունը կամրջով արգելված է, իսկ հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Երեկվա դրությամբ՝ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 430 բնակիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան