Արդյո՞ք հնարավոր չէր կանխատեսել հեղեղումները․ Գագիկ Սուրենյանի մեկնաբանությունը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Մայիսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի հետևանքով սպասվող ինտենսիվ անձրևների մասին մայիսի 24-ի առավոտյան հատուկ նախազգուշացում ենք տարածել, ինչպես նաև տեղեկագրով հայտնել բոլոր գերատեսչություններին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Factor.am-ը Սուրենյանին հարց էր ուղղել՝ ինչպես է վերաբերվում այն քննադատություններին, որ հնարավոր հեղեղումների մասին պատշաճ չի ծանուցվել։

Factor.am-ն ուսումնասիրեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունները՝ պարզելու, թե առատ տեղումների և հնարավոր հեղեղումների մասին ինչ բնույթի ծանուցումներ են եղել։

Մայիսի 24-ին տարածված հաղորդագրության մեջ ասված է․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 25-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ»։

Նշենք, որ հաղորդագրության մեջ թեև խոսվում է սպասվող ինտենսիվ անձրևների մասին, սակայն հնարավոր հեղեղումների մասին խոսք չկա։ Ըստ Սուրենյանի՝ իրենց տարածած հաղորդագրությունն, ըստ էության, ենթադրում էր, որ հանրապետության առանձին գետերում հնարավոր են գետերի ելքերի զգալի մեծացում։

«Խնդիրն այն է, որ տվյալ քանակի տեղումների ժամանակ մի դեպքում կարող է առաջացնել վարարումներ, մյուս դեպքում՝ ոչ, դա կախված է գրունտի վիճակից, հողի խոնավության աստիճանից, տեղումների ինտենսիվությունից, շարունակականությունից և այլ առանձնահատկություններից։ Բայց, որ տեղային կանխատեսվում արվեր, որ այս կամ այն հատվածում սպասվում է նման կարգի աղետալի երևույթներ, բնականաբար, նման հաղորդագրություն չի եղել։ Ինտենսիվ տեղումներ է կանխատեսվել, բայց նման մասշտաբի վարարումներ՝ ոչ»,- պարզաբանեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալը։

Այդուհանդերձ, Factor.am-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եղել են այլ դեպքեր, երբ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը գետերից վտանգավոր ելքերի և հնարավոր հեղեղումների մասին հստակ նախազգուշացումներ է հրապարակել։
Մասնավորապես, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջում 2024-ի ապրիլի 9-ին նման նախազգուշացում է եղել։

2022 թվականի ապրիլին ևս «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի կայքում հստակ հայտարարվել է, որ պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ՝ 8-9 աստիճանով, ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում կանխատեսվում են ջրի անբարենպաստ ելքեր, որոնց մերձափնյա հատվածներում հնարավոր են ջրածածկումներ և հեղեղումներ։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ և Աղստև գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են ճանապարհներ, տներ ու ավտոմեքենաներ են ջրածածկ եղել, փլուզվել են կամուրջներ։ Տարերային աղետից 4 մարդ զոհվել է, կան նաև տուժածներ։ ՀՀ կառավարությունն աղետի գոտի է հայտարարել Տավուշի և Լոռու մարզերի այն 9 համայնքները, որոնք տուժել են հեղեղումներից։

Մանյա Պողոսյան