Ակցիայի վայրից հիվանդանոց տեղափոխված երգիչ Արսեն Գրիգորյանը սալջարդ ունի, հետազոտվել և դուրս է գրվել

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երգիչ Արսեն Գրիգորյանին (Մրո) շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, հետազոտվել է և դուրս գրվել, այս մասին Factor.am-ին հայտնեց ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ երգիչն անհանզանդության ակցիաների ժամանակ բերման ենթարկվելիս ոտքի վնասվածք է ստացել։ Արսեն Գրիգորյանի հնարավոր վնասվածքի վերաբերյալ էլ բժշկական կենտրոնից պարզաբանեցին․ «Որևէ վնասվածք չի հայտնաբերվել, իսկ մանրամասներն իրենից հարցրեք»։

Իսկ երգչի տեղեկացմամբ՝ կոտրվածք չունի, բժիշկները սալջարդ են ախտորոշել, հիմա դժվարությամբ է քայլում։

«Ցավեր ունեմ, դեղեր են նշանակել, ձեռնափայտով եմ քայլում, մի քանի օր ժամանակ է պետք»,- հավելեց նա։ Արսեն Գրիգորյանի խոսքով՝ ոստիկանության Էրեբունու բաժանամունքից են իրեն հիվանդանոց տեղափոխել։

«Ակցիայի ժամանակ մայթին կանգնած էին և միանգամից կարմիր բերետավորները հարձակվեցին մեզ վրա։ Ասեցի՝ ի՞նչ եք անում, բայց միանգամից բռնեցին ձեռքերիցս, այդ ընթացքում հարված են հասցրել աջ ոտքիս ազդրին։ Հետո 4-5 բերետավոր ինձ բռնեցին և նստեցրեցին ոստիկանության մեքենան և բերման ենթարկեցին։ Ոստիկանության բաժանմունքում ոտքի վրա չէի կարողանում կանգնել, հենց իրենք էլ շտապօգնություն են կանչել, բժիշկն էլ ասեց, որ պետք է հիվանդանոց տեղափոխել»,- պատմեց երգիչը։

Մանյա Պողոսյան