Բալթյան երկրներն ու Լեհաստանը պատրաստ են զորք ուղարկել Ուկրաինա․ Der Spiegel

Լուրեր

09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բալթյան երկրների ներկայացուցիչներն իրենց գերմանացի գործընկերներին հայտնել են, որ Լեհաստանի հետ միասին կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե ռուսական բանակը զգալի հաջողությունների հասնի երկրի արևելյան շրջաններում։ Նրանք չեն սպասի, մինչև ռուսական զորքերը հասնեն իրենց սահմաններին, գրում է Der Spiegel-ը։

Գերմանական պարբերականը չի հստակեցրել, թե կոնկրետ ով է այդ մասին զգուշացրել Գերմանիային՝ ասելով միայն, որ Բեռլինի պաշտոնյաների հետ զրույցը տեղի է ունեցել Տալլինում անցկացված համաժողովում։

Մերձբալթյան երկրների ներկայացուցիչների կարծիքով՝ ռուսական ագրեսիային հակազդելու հարցում զսպվածությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և, ընդհակառակը, հանգեցնել էսկալացիայի, որից ցանկանում են խուսափել Գերմանիայի իշխանությունները։ Այս կապակցությամբ մերձբալթյան պաշտոնյաները մտահոգություն են հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցի ներկայիս քաղաքականության վերաբերյալ։

Նա, մասնավորապես, հրաժարվում է Կիևին հեռահար «Տավրուս» հրթիռներ մատակարարել՝ բացատրելով, որ դրանք սպասարկելու համար գերմանացի զինվորներ պետք է ուղարկվեն պատերազմող երկիր, և դա, ըստ Շոլցի, Մոսկվայում կդիտվի որպես ուղիղ առճակատում Գերմանիայի և Ռուսաստանի միջև։

Բացի այդ, Գերմանիան, ԱՄՆ-ի նման, թույլ չի տալիս, որ իր կողմից մատակարարվող զենքն օգտագործվի ռուսական տարածքի վրա հարձակումների համար։ Կիևում պնդում են, որ դրա պատճառով չեն կարող արդյունավետ դիմակայել ագրեսոր երկրի զորքերին, որոնք հատել են Խարկովի մարզի սահմանը, քանի որ նրանք զրկված են ներխուժման համար պատրաստված ստորաբաժանումների և մատակարարման ուղիների վրա կրակելու հնարավորությունից։

Թեև ԱՄՆ-ն և Գերմանիան Ուկրաինային զենքի հիմնական մատակարարներն են, սակայն նրանց անվճռականությունն այս հարցում, ըստ մերձբալթյան երկրների, թույլ չի տալիս նրան լիարժեք օգտվել իրենց օգնությունից և կարող է թույլ տալ, որ Ռուսաստանը գերակայություն ստանա, նշում է Spiegel-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն է բարձրացրել արեւմտյան երկրներից Ուկրաինա զորքեր հնարավոր ուղարկելու թեման։ Նրան հետևելով նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները սկսեցին հասկացնել, որ դա չեն բացառում։

Մասնավորապես, Էստոնիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մադրիս Ռոլը մոտ երկու շաբաթ առաջ ասել է, որ իր երկիրը «լրջորեն» դիտարկում է իր զորքերը ոչ մարտական առաքելություններում տեղակայելու հնարավորությունը. դա հնարավորություն կտա ուկրաինացի զինվորներին ազատել ռազմական գործողություններին մասնակցելու համար: Թեեւ, ըստ նրա, Տալլինը կնախընտրեր, որ դա լիներ ՆԱՏՕ-ի առաքելությունը, Էստոնիան կարող է գործել ավելի նեղ կոալիցիայի շրջանակում։