HRW-ը դատապարտել է Բելառուսում փաստաբանների նկատմամբ բռնաճնշումները

Լուրեր

21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Բելառուսի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել փաստաբանների մասնագիտական համայնքը՝ խարխլելով դրա անկախությունը, իսկ փաստաբանների ասոցիացիաները դարձել են բռնաճնշումների զենք, հայտնում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Փաստաբանները, որոնք ներկայացնում են իրենց վստահորդներին քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերում կամ բարձրաձայնում են մարդու իրավունքների խախտումների մասին, բախվում են համակարգված և համատարած բռնաճնշումների Բելառուսում»,- նշում են HRW-ի զեկույցի հեղինակները։

«Համակարգված կերպով թիրախավորելով իրավապաշտպաններին, ոտնահարելով նրանց իրավունքները և ոտնահարելով նրանց պաշտպանյալների իրավունքները քաղաքական դրդապատճառներով գործերում՝ Բելառուսի իշխանությունները ծաղրել են արդարադատության համակարգը և բելառուսներին զրկել արդար դատաքննության ու օրենքի համաձայն հավասար պաշտպանության իրավունքից»,- ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Human Rights Watch-ի հետազոտող Անաստասիա Կրուոպեն:

Բելառուսում իրավապաշտպանների նկատմամբ կիրառվող բռնաճնշումներն այլախոհության ցանկացած ձևի նկատմամբ կառավարության ավելի լայն ճնշումների մաս են, որը տարածվել է այդ երկրում 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ և դրանց հետևանքով լայնածավալ հասարակական բողոքի ֆոնին, նշում է HRW-ը:

Իրավապաշտպաններն ասում են, որ Բելառուսում փաստաբանները «փրկօղակ են» նրանց համար, ովքեր հալածվում են իրենց իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու համար, սակայն իշխանությունները «բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում», որոնք թույլ չեն տալիս նրանց արդյունավետորեն կատարել իրենց պարտականությունները, եթե նրանք վերցնեն քաղաքական դրդապատճառներով գործեր, ասում են իրավապաշտպանները:

2020 թվականի սեպտեմբերից Բելառուսի իշխանությունները ձերբակալել են առնվազն 23 փաստաբանների, իսկ հետո նրանց ձերբակալությունները որպես պատրվակ օգտագործել՝ նրանց մասնագիտական գործունեությունից հեռացնելու համար, հիշեցնում են հետազոտության հեղինակները։ Միևնույն ժամանակ, բելառուս իրավապաշտպանները հրաժարվել են թողնել իրենց աշխատանքը միայն լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու պատճառով և շարունակել են իրենց պայքարը նույնիսկ աքսորավայրում, նշել է Բելառուսի իրավապաշտպանների ասոցիացիայի ղեկավար Մարիա Կոլեսովա-Գուդիլինան։