Հրաչյա Հակոբյանը Նարեկ Սամսոնյանից, Արթուր Դանիելյանից ու Մարինա Խաչատրյանից գումար է ստացել․ ինչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավորը 

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը նախորդ տարի նոր մեքենա է գնել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է նրա 2023 թվականի հայտարարագրից։

Պատգամավորը 18 մլն դրամով գնել է 2021 թվականին արտադրված VOLVO մակնիշի մեքենա։

Հակոբյանը 7 անշարժ գույք է հայտարարագրել․ 2 առանձնատուն Ձորաղբյուրում՝ միանձնյա սեփականությամբ, 2 բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, մեկը՝ համատեղ սեփականության, մյուսը՝ բաժնային, և միանձնյա սեփականության 3 հողամաս, մեկը՝ Ձորաղբյուրում, երկուսը՝ Երևանի Ավան վարչական շրջանում։

Հրաչյա Հակոբյանը բանկային հաշվի վրա տարեվերջի դրությամբ ունեցել է 11 հազար 600 դոլար, շուրջ 3 մլն 250 հազար դրամ և 2 հազար եվրո։ Նրա բանկային հաշվին եղած դրամը տարեսկզբին եղել է 8,5 մլն դրամ, որից, սակայն, տարեվերջին մնացել է 3,2 մլն դրամ։  Տարեվերջի դրությամբ նա 26 մլն դրամ վարկ ունի։ Տարվա ընթացքում շուրջ 15․8 մլն դրամ ուղղել է վարկի մարմանը։

Պատգամավորը Բ26 ՍՊԸ-ի սեփականատերն է։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Տարվա ընթացքում նա ԱԺ աշխատակազմից որպես աշխատավարձ ստացել է 9 մլն 834 հազար դրամ։ Բացի այդ՝ նա ևս 3 աղբյուրից եկամուտ է ունեցել․ Արթուր Դանիելյանից և Նարեկ Սամսոնյանից ստացել է 616 հազարական դրամ, իսկ Մարինա Խաչատրյանից՝ 208 հազար դրամ։  Factor.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ ի՞նչ գումար է ստացել Նարեկ Սամսոնյանից, Մարինա Խաչատրյանից ու Արթուր Դանիելյանից, որոնք հայտնի են իրենց ընդդիմադիր գործունեությամբ։

«Ստել են, զրպարտել են ինձ ու հիմա դատական որոշման արդյունքում տվել են զրպարտության հետ կապված գումարները, ներողություն խնդրել»,- նշեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականին մի քանի ֆեյսբուքյան օգտատերեր գրել էին, որ Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխել, և դրա հետևում կանգնած է Հրաչյա Հակոբյանը։ Հրաչյա Հակոբյանը դատի էր տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին։

Դատարանը բավարարել էր պատգամավորի հայցադիմումն ու պարտավորեցրել Նարեկ Սամսոնյանին, Արթուր Դանիելյանին ու Մարինա Խաչատրյանին զրպարտության և վիրավորանքի համար գումար վճարել։

Անժելա Պողոսյան