Հոգևորականները ՀՀ քաղաքացի են, հակադրվում են հակաիրավական գործողությանը․ չի խախտվում Սահմանադրությունը․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ո՞րն է սահմանը, ե՞րբ Հայ առաքելական եկեղեցին և բարձրաստիճան հոգևորականները կարող են միջամտել ներքաղաքական գործերին, առաջնորդել ընդդիմադիր բողոքի ակցիաներ, պահանջել վարչապետի հրաժարական։ ՀՀ կառավարող ուժից ասում են՝ նրանք Սահմանադրությունն են խախտում՝ խառնվելով պետության գործերին։ Եվ երկրորդ փաստարկը, որ բերվում է այն է, որ եկեղեցականները չեն կրում պատասխանատվություն քաղաքական որոշումների հետևանքների համար, բայց ընդդիմության հետ միասին՝ փորձում են հարկադրել օրինակ՝ կասեցնել սահմանազատումը։ Իշխանությունն ասում է՝ եթե կասեցնենք այդ գործընթացը, Ադրբեջանը հարձակվի, դուք պատասխանատո՞ւ եք հետևանքի համար։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Factor TV-ի հետ զրույցում, պատասխանելով այս հարցադրմանը, նշեց, որ պատմության ընթացքում եղել են ժամանակներ, երբ հոգևորականները վերցրել են շարժումների առաջնորդություն․

«Սահմանն այն է, երբ մարդկայինն ու բարոյականը նահաջում է, տեղի է տալիս, և այդտեղ հոգևորի ներկայացուցիչը իրեն դրսևորում է։ Հայաստանի հոգևորականները ՀՀ քաղաքացի են որպես անհատ, և պետությունը, քաղաքացիներին միավորող, նրանց իրավունքներն ու պարտականությունները համակարգող կառույց է։ Այնպես որ, խոսել այն մասին, որ ՀՀ քաղաքացի հոգևորականը չպետք է մասնակցի ազգային գործընթացներին, սխալ է։ Չէ՞ որ սա քաղաքական գործընթաց չէ միայն։ Սա ազգային, բարոյական, արժեհամակարգային գործողություն է, որոնք հակադրվում են հակաիրավական գործողություններին»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։

Նա նշեց, որ ինքը աջակցում է Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած ընդդիմադիր շարժմանը, սակայն նրան կուռք չի դարձնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան